«Ինտերը» հուլիսի 2-ին պաշտոնապես հայտարարեց «Ռոմայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հայազգի ֆուտբոլիստը սոցցաների իր էջերում գրառում է կատարել` կիսվելով «Ինտեր» տեղափոխության տպավորություններով. «Շատ ուրախ եմ տեղափոխվել նման մեծ ակումբ։ Կներդնեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հասնել մեր նպատակներին»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում, որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։ Մխիթարյանը դարձել է 57-րդ երկրի ներկայացուցիչը (ներառյալ նաև Իտալիան), որը երբևէ համալրել է միլանյան ակումբի շարքերը։ Հատկանշական է, որ Մխիթարյանը, ամեն դեպքում, առաջին հայը չէ, ով հանդես է եկել «Ինտերի» կազմում։ Յուրի Ջորկաեֆը 1996-99 թթ. պաշտպանել է միլանյան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2 տարով` մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ հայազգի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 3.5 մլն եվրո։ 33-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրել է անվճար, քանի որ սույն թվականի հունիսի 30-ից հետո դարձել է ազատ գործակալ` […]
Ավելին
Ա սերիայի նորեկ «Մոնցան» մտադիր է էականորեն ամրապնդել կազմը։ Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Միլանի արվարձանը ներկայացնող ակումբը հետաքրքրված է Մաուրո Իկարդիի (ՊՍԺ) և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Հաղորդվում է, որ «Մոնցայի» տնօրենների խորհրդի նախագահ Ադրիանո Գալիանին արդեն կապ է հաստատել արգենտինացի ֆուտբոլիստների գործակալների` Վանդա Նարայի և Խորխե Անտունի հետ։ Այդ […]
Ավելին
«Ռոմայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցերի իր էջերում` հրաժեշտ տալով ակումբին ու երկրպագուներին. «Սիրելի «ջալոռոսիներ», «Ռոման» իսկապես յուրահատուկ ակումբ է։ Այն պահից ի վեր, երբ ես մասնակցեցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, ձեր աջակցությունն ակնառու է եղել, ինչի համար ես միշտ երախտապարտ կլինեմ։ Երբ ես առաջին անգամ հագա այս մարզաշապիկը, իմ հիմնական նպատակն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ կկիրառվի խաղից դուրս իրավիճակի արձանագրման կիսաավտոմատ համակարգ։ 12 տեսախցիկները, որոնք տեղադրվելու են մարզադաշտերի տանիքներում, հետևելու են գնդակի բոլոր տեղարաժերը և յուրաքանչյուր ֆուտբոլիստի մարմնի 29 տարբեր մասերը, որոնք կարող են հայտնվել խաղից դուրս իրավիճակում։ Հաղորդվում է,որ աշխարհի առաջնության ժամանակ կիրառվելիք գնդակների մեջ էլ տեղադրվելու են […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 6-ին նախապես որոշված էր, որ Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում պետք է կայանար «Բարսելոնա» – «Ռոմա» հանդիպումը, սակայն հռոմեական ակումբը հրաժարվեց մասնակցությունից։ Diario Sport-ը, հղում կատարելով RAC1 կատալոնական ռադիոկայանին, հայտնում է, որ այդ խաղում «գայլերին» կփոխարինի «Միլանը»։ Այժմ կողմերը դեռևս բանակցություններ են և, մոտ են համաձայնության հասնելուն։ Հավելենք, որ «ռոսոներիներն» […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել ենք, «Ռոման» հրաժարվել է մասնակցել օգոստոսի 6-ին կայանալիք Ժոան Գամպերի գավաթի հանդիպմանը, որի շրջանակում պետք է մրցեր «Բարսելոնայի» դեմ։ Հռոմեական ակումբը նախապես պարզաբանել էր, որ նման որոշում կայացվել է` կապված այն հանգամանքով, որ «ջալոռոսիների» տղամարդկանց և կանանց թիմերը միջմրցաշրջանային հատվածը պետք է ավարտեն` հնարավորինս քիչ ուղևորություններ կատարելով։ Դրան զուգահեռ, «Բարսելոնան» հայտարարեց, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուն 2022/23 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ինտերի» կազմում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալության դիմաց «ազնվականները» կստանան 8 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվելիք պայմանագրում չի լինելու գնման իրավունք։ Հաղորդվում է, որ Լուկակուն, հանուն «Ինտեր» տեղափոխության, աշխատավարձը նվազեցրել է 30%-ով և միլանյան ակումբի կազմում կվաստակի մոտ […]
Ավելին
Ա սերիայի անցկացման ձևաչափում փոփոխություն է մտցվել։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հաշվի առնելով նախորդ տարիների փորձն` այսուհետ մրցաշրջանի վերջում, հավասար միավորների դեպքում, չեմպիոնին պարզելու համար կանցկացվի «ոսկե խաղ»։ «Ոսկե հանդիպիպում» կացնացվի միայն այն դեպքում, եթե 38-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող ակումբներն ունենան նույն քանակի միավորներ։ «Ոսկե խաղի» ընթացքում եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվի […]
Ավելին
1 159 160 161 162 163 464

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023