Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լուչիանո Սպալետին հեռանալու է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այժմ «աձուրիները» նոր գլխավոր մարզիչ են փնտրում, որի հիմնական թեկնածուներից մեկը Լուիս Էնրիկեն է։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` նեապոլիտանական ակումբն այժմ բանակցություններ է վարում 53-ամյա մասնագետի հետ։ Նշվում է, որ «Նապոլին» Էնրիկեի նշանակման հարցում դեռևս չի շտապում, սակայն փորձում է անել ամեն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանա «արքայական» ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, ֆրանսիացի հարձակվողը Սաուդյան Արաբիայից աստղաբաշխական առաջարկ է ստացել, ըստ որի, նա 2 տարում կվաստակի 200 մլն եվրո աշխատավարձ։ Առաջարկը ներառում է նաև հավելյալ եկամուտներ տարբեր գովազդային պայմանագրերից, երեխաների համար դպրոցի հիմնում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նոր հարձակվողի։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչեկոտին հիացած է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի խաղով, սակայն իտալացի մասնագետը նախապատվությունը տալիս է Հարի Քեյնին («Տոտենհեմ»)։ Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, վերոնշյալ ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերն իրականացնելը քիչ հավանական է, քանի որ «սերուցքայինները» մտադիր են […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հենրիխ Մխիթարյանի նվաճած եվրոպական բոլոր տիտղոսներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ ակումբից. «Երբեմն մենք բաժանվում ենք նաև մեծ սիրո պատճառով։ Ես հեռանում եմ և չեմ մնալու ակումբի ղեկին։ Չկա որևէ տարբերակ, որ դիրքորոշումս փոխեմ։ «Նապոլին» միայն լավագույնին է արժանի, իսկ ես այժմ չեմ կարող դա տալ ակումբին։ Շաբաթներ առաջ ակումբի ղեկավարությանը հայտնել եմ, որ ինձ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում, որտեղ «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց Օլիվիե Ժիրուի 40-րդ րոպեին խփած միակ գոլը։ Այսպիսով, «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 67 միավոր և առաջնության ավարտից 1 տուր առաջ նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային […]
Ավելին
Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում, «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ «Ներաձուրիները» պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել բերգամասկների համար և արդեն 3-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Ռոմելու Լուկակուն ու Նիկոլո Բարելան։ Նախքան ընդիջում հյուրերը Մարիո Պաշալիչի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Ինտերի» ֆուտբոլիստները շարունակում էին առավելություն […]
Ավելին
«Միլանը» ցանակնում է ձեռք բերել ֆրանսիական «Մեցի» վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեին։ Ինչպես տեղեկացնում է Footmercato-ն, «ռոսոներիներն» արդեն տրանսֆերային առաջարկ են կատարել 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, որի դիմաց պատրաստ են վճարել 10 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» գործարքի հարցում բավական հաջող բանակցություններ են վարում «Մեցի» ղեկավարության հետ։ Հաղորդվում է, որ միլանյան ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերին արտասահմանյան ակումբներում։ Նշենք, որ սա այս շարքի 5-րդ մասն է։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան ակումբներում N1 Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան ակումբներում N2 Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան ակումբներում N3 Հայ ֆուտբոլիստների թոփ-20 գոլերն արտասահմանյան […]
Ավելին
Իտալիայի գավաթի եզրափակիչում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ «Մանուշակները» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «ներաձուրիների» և արդեն 3-րդ րոպեին Նիկոլաս Գոնսալեսի ջանքերով բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, Սիմոնե Ինձզագիի թիմը չընկճվեց բաց թողած արագ գոլից և նախքան ընդիջում ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 29-րդ ու 37-րդ րոպեներին աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը` դառնալով […]
Ավելին
1 110 111 112 113 114 481

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023