Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպման 37-րդ րոպեին Լեո Մեսսին հեռահար հարվածով դարձավ, պարզապես, ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1։1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի դեռևս 18-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունեց «Ատլետիկ Բիլբաոյին»։ Հանդիպումը մեկնարկեց հետախուզական պայքարով․ թիմեր զգուշորեն էին գործում, սակայն հանդիպման 21-րդ րոպեին առաջին վտանգավոր գրոհով Բիլբաոյից ժամանած հյուրերը բացեցին խաղի հաշիվ․ Ինյակի Վիլիամսի փոխանցումը գոլով եզրափակեց իսպանացի հարձակվող Իկեր Մունիայինը՝ առաջ մղելով իր թիմին։ Ընդունած գոլից հետո Դիեգո Սիմեոնեի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ -ն Փարիզում կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում փարիզյան ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 4։1 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ -ն սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»։ Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 4։1 հաշվով փարիզյան թիմի հաղթանակով։ Ինչպես տեղեկացնում է ֆրանսիացի լրագրող Ռոբին Բերնարը, ՊՍԺ-ի երկրպագուները գիշերն աղմկել են այն հյուրանոցի մոտ, որտեղ տեղակայվել են կատալոնական ակումբի ֆուտբոլիսները, իսկ առավետյան ժամը 04։00-ի սահմաններում հրավառություն են կազմակերպել՝ խանգարելով […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» դարպասապահի փնտրտուքների մեջ է, քանի որ ակումբի հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեայի ապագան մշուշոտ է, այդ իսկ պատճառով մանկունյական ակումբի ղեկավարությունը սկսել է դիտարկել նոր դարպասապահ ձեռք բերելու տարբերակներ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «կարմիր սատանաները» հետևում են «Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակի շուրջ իրադարձություններին։ Բացի Օբլակից, «ՄՅՈՒ»-ն դիտարկում է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի […]
Ավելին
«Բարսելոնան», կարծես թե, պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի սույն թվականի ամռանը իր թիմ հրավիրի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին ։ Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, «բլաուգրանասի» ղեկավարությունը ժամեր առաջ առաջարկ է կատարել արգենտինացի ֆուտբոլիստին։ Այժմ վճռորոշ խոսքն Ագուերոյինն է։ Սերխիո Ագուերոն Լեո Մեսսիի մտերիմ ընկերն է, ինչից էլ փորձում է օգտվել կատալոնական ակումբի նորընտիր […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կասկածում է, որ կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպման շրջանակում կկարողանա comeback անել և շարունակել պայքարը։ Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ կողմերի միջև կայացած խաղում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Չեմ տեսնում, թե ինչի հաշվին պետք է remontada տեղի ունենա։ Կարծում եմ՝ անհնար է Փարիզում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդն» ու «Սևիլիան» չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 2։2 հաշիվը, սակայն երկու խաղերի արդյունքում «դեղինները» հաղթեցին 5։4 հաշվով և պայքարը կշարունակեն մրցաշարի քառորդ եզրափակչում։ Դորմտունդյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, ով այդ գոլերի շնորհիվ մի շարք ռեկորդներ գրանցեց։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Սևիլիային»։ Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած դիմակայության առաջին խաղում դորտմունդցիները հաղթել էին 3։2 հաշվով։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին հյուրերը՝ ցանկանալով վերականգնել հաշվի հավասարությունը ընդհանուր դիմակայությունում, սակայն 3-րդ րոպեին Լուկաս Օկամպոսի հարվածից հետո իր թիմին վերահաս գոլից փրկեց «իշամեղուների» դարպասապահ Մարվին Հիթսը։ Այս դրվագից […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կմրցի «Սևիլիայի» դեմ։ Կողմերի միջի առաջին հանդիպման ժամանակ գրանցվել է 3։2 հաշիվ գերմանական ակումբի օգտին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա Պրեմիումի» եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
1 518 519 520 521 522 762

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023