Մեր օրերի ամենահաջողակ մարզիչներից մեկը՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն , վերջերս իսպանական «Մարկա» պարբերականի հետ զրույցում հիշել է ֆուտբոլային կարիերայի միակ դեպքը, երբ ինքն արտասվել է։ Դա տեղի է ունեցել 2011-12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղից հետո։ Այդ ժամանակ Առանձնահատուկ մարզիչը ղեկավարում էր Մադրիդի Ռեալը և նրա թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով պարտվեց գերմանական Բավարիային։ Սա […]
Ավելին
Կատալոնական Բարսելոնայի պաշտպան Օսկար Մինգեսան երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Ինչպես հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը, ըստ նոր պայմանագրի Մինգեսան այստեղ կանցկացնի նվազագույնը մինչև 2023 թվականը, իսկ այն ակումբը, որ կցանկանա ձեռք բերել պաշտպանին, ստիպված կլինի վճարել 100 հազար եվրո հրաժարագին: Հիշեցնենք, որ Օսկար Մինգեսան ծնվել է 1999 թվականին, մարզումներն սկսել Բարսելոնայի ակադեմիայում, անցել տարիքային […]
Ավելին
Այսօր կատալոնական Բարսելոնայի և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ Անդրե տեր-Շտեգենը նշում է ծննդյան 29-րդ ամյակը։ Մարկը ծնվել է Գերմանիայի Մյունխենգլադբախ քաղաքում, իսկ ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին տեղի Բորուսիա ակումբում, 2014 թվականին տեղափոխվել է իսպանական Բարսելոնա, որտեղ հանդես է գալիս մինչև հիմա։ Տեր-Շտեգենի կարիերան ազգային թիմում որոշ իմաստով անհաջող է դասավորվում, քանի որ […]
Ավելին
Հայտնի ֆիլմի մոտիվներով` Վիլյառեալն ու Արսենալը պայքարում էին ապացուցելու, որ իրենք կարող են ավելի վատ խաղալ։ Այո, չպետք է մոռանալ, որ մրցաշրջանի ավարտն է և ուժերը սպառվում են, սակայն մեծ ֆուտբոլն ու մեծ ակումբները հենց դրանով են աչքի ընկնում, որ կարողանում են դիմանալ։ Խաղն սկսեց «դեղին սուզանավի» առավելությամբ․ Մանու Տրիգերոսը գնդակը խլեց խաղընկերոջից ու դեռ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի շրջանակում «Բարսելոնան» անցկացրեց 33-րդ տուրից հետաձգված իր հանդիպումը` սեփական հարկի տակ մրցելով «Գրանադայի» դեմ։ Հանդիպումը, ինչպես սպաավում էր, բավական ակտիվ մեկնարկեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 23-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Լեո Մեսսին «պատ» խաղարկեց Անտուան Գրիզմանի հետ, մեն-մենակ դուրս եկավ «Գրանադայի» դարպասապահ Արոն Էսկանդելի դեմ` գրավելով վերջինիս դարպասը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում […]
Ավելին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտը կրկին հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը՝ հղում կատարելով El Chiringuito-ին, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված են կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան և գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ով դե Լիխիտի հետ աշխատել է դեռևս Հոլանդիայի հավաքականը մարզելու տարիներին։ Հատկանշական է, որ երիտասարդ պաշտպանի տեղափոխությանը «Բարսելոնա» կողմ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի շրջանակում «Ռեալն» ու «Չելսին» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվը։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Մենք շատ լավ սկսեցինք խաղը՝ շատ խիզախ ու որակյալ։ Մենք արժանի էին առաջին կեսում հաղթանակի և դրա համար ունեինք բոլոր հնարավորությունները։ Ցավոք, «Ռեալը» գոլ խփեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Ռեալն» ու «Չելսին» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվը։ Այս արդյունքի շնորհիվ Թոմաս Տուխելը յուրահատուկ նվաճման է հասել «Ռեալի» հանդիպումներում։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, գերմանացի մասնագետի գլխավորած թիմերն «Ռեալի» դեմ արդեն չեն պարտվում 5-րդ անգամ անընդմեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Տուխելը դարձել է մրցաշարի շրջանակում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին լոնդոյնան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 9-րդ րոպեին շատ մոտ էին հաշիվը բացելուն։ Հարվածային դիրքում էր հայտնվել Քրիստիան Պուլուշիչը, սակայն ամերիկացի վինգերի՝ մոտ տարածությունից հատարած հարվածից հետո հիանալի գործեց Տիբո Կուրտուան։ 14-րդ րոպեին, ամեն դեպքում, Պուլուշիչը խփեց իր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով`այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023