Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, ներկայացրել է 2022 թ. միջազգային հանդիպումների լավագույն ռմբարկուբերին։ Ցանկում ներառվել են այն գոլերը, որոնք 2022 թ. ընթացքում խփվել են ակումբային և հավաքականների մակարդակում մայրցամաքային և համաշխարհային մրցաշարերի շրջանակում։ 2022 թ. միջազգային հանդիպումների ռմբարկուների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Լեո Մեսսի (ՊՍԺ` 4, Արգենտինա` 18) – 22 գոլ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Էսպանյոլը» կատալոնական դերբիի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո «թութակներն» առարկել են այդ հանդիպման արդյունքը` «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու` խաղին մասնակցելու պատճառով։ «Մինչ խաղի մեկնարկը ակումբը մրցակցի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու` հանդիպմանը մասնակցելու մասին բարեխղճորեն զգուշացրել է և՛ գլխավոր մրցավար Մատեու Լաոսին և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, ով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է բրազիլական Ա սերիան ներկայացնող «Գրեմիոյի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Լուիս Սուարեսի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։ 35-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է ուրուգվայական «Նասիոնալը», որի կազմում հանդես է եկել 2022 թ. հուլիս – դեկտեմբեր ամիսներին` անցկացրած 16 խաղում դառնալով 8 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում կայացավ կատալոնական հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Էսպանյոլը»։ Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, միևնույն է, չկարողացավ կոտրել «թութակների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Խավիի թիմի կազմից 7-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկոս Ալոնսոն, իսկ հյուրերի պատասխան գոլը 73-րդ րոպեին խփեց Խոսելուն` դիպուկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Բարսելոնան» հերթական կատալոնական դերբիի շրջանակում «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում կմրցի «Էսպանյոլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վալյադոլիդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց. մինչև հանդիպման 83-րդ րոպեն «Վայլադոլիդը» գրեթե հավասարը հավասարի դեմ պայքար առաջարկեց «արքայական» ակումբին։ Պաչետայի թիմը գործնականում ոչնչով չէր զիջում «Ռեալին», իսկ որոշ դրվագներում նույնիսկ գերազանցում էր զորեղ մրցակցին, սակայն ամեն անգամ հյուրերի դարպասապահ Տիբո Կուրտուան հրաշքներ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Էր Ռիյադ քաղաքը ներկայացնող ակումբը գորածարքից այլ մանրամասներ չի հայտնում, սակայն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, կողմերը կնքել են 2.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 37-ամյա ֆուտբոլիստի տարեկան […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Վալյադոլիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vivaro Sports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի («Աստոն Վիլլա», Արգենտինա) վարքագծի մասին. «Դա իմ խնդիրը չէ։ Չեմ ցանկանում ժամանակ ծախսել դատարկ բաների վրա»,- 24-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է GFFN-ը։ Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Մարտինեսը մի քանի անգամ հրապարակավ ծաղրել է Մբապեին։ 30-ամյա դարպասապահը հավաքականի խաղընկերների […]
Ավելին
«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան նշել է, որ Գուտին և Կրիշտիանու Ռոնալդուն եղել են իր սիրելի ֆուտբոլիստները. «Ես միշտ հետևել եմ Գուտիի խաղին. ինձ դուր էր գալիս նրա խաղը։ Երբ ես նայում էի նրա խաղը, նա հիասքանչ էր, իսկ շուտով ավարտեց կարիերան։ Գուտիից հետո իմ սիրելի ֆուտբոլիստը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Դժվար է ընտրություն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023