«Բավարիան» Twitter-ի պաշտոնական օգտահաշվում ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։ Նոր համազգեստը ավանդական կարմիր գույնի է, իսկ այն հերթական անգամ արտադրվել է Adidas ընկերության կողմից։
Ավելին
Երեկ՝ հունիսի 9-ին, մեկնարկեց Գերմանիայի գավաթի 2019/20 խաղարկության կիսաեզրափակիչ փուլը։ Գերմանական չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սաարբրյուկենը» անսպասելիորեն հասել էր մրցաշարի կիսաեզրափակիչ, սակայն չկարողացավ ևս մեկ սխրանք գործել՝ դուրս գալով նաև եզրափակիչ։ «Սաարբրյուկենը» կիսաեզրափակչի շրջանակում մրցեց Լևերկուզենի «Բայերի» դեմ։ Պետեր Բոսի սաները հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ 11 տարի անց դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Խաղի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Հոֆֆենհայմի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Գերմանական ակումբը Շրյոդերի հեռացումը բացատրում է այն բանով, որ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել ակումբի հետագա զարգացման հարցում։ Շրյոդերը «Հոֆֆենհայմը» գլխավորել էր 2019 թվականի հուլիսի 1-ին, իսկ գործող պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2022 թվականը։ «Հոֆֆենհայմը» Բունդեսլիգայի շրջանակում կայացած 30 […]
Ավելին
Եվրոպական ֆուտոբլի վերսկսմանը զուգահեռ երկրպագուների մոտ ևս մեկ հարց է ծագում․ ե՞րբ է բացվելու ամառային տրանսֆերային պատուհանը։ Որպես կանոն՝ եվրոպական ֆուտբոլում ամառային տրանսֆերային պատուհանը բացվում է հունիսի վերջին, իսկ փակվում է սեպտեմբերի սկզբին, սակայն այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարող է ամեն ինչ փոխվել։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, եվրոպական թոփ առաջնություններում տրանսֆերային պատուհանը կբացվի […]
Ավելին
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը՝ CIES-ը, հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թարմացված տարբերակը։ Տնտեսական անկումը, որն առաջացել է կորոնավիրուսի համաճարակի օրերին, հանգեցրեց խաղացողների արժեքների անկմանը։ Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն նրա արժեքը նվազել է 6 մլն եվրոյով։ Ըստ CIES-ի՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Կիլիան Մբապե (ՊՍԺ, 259,2 […]
Ավելին
Շատ ֆուտբոլիստներ այնպիսի հաջողություններ են հասել, որոնց մասին ֆեյք լուրերն անպակաս են։ Այդ կեղծ լուրերի մեծ մասը, իհարկե, վերաբերվում այդ խաղացողների այս կամ այն տեղափոխությանը, սակայն այս մեկը լրիվ այլ աշխարհից է։ Վերջերս ֆեյք լուրերի պատճառով տուժել է «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով 30 գոլով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։ Համացանցում լուրեր են […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 6-ին, գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» հյուրընկալվելիս 2։4 հաշվով առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները երկու անգամ աչքի ընկան Թոմաս Մյուլլերի փոխանցումներից հետո, ինչի շնորհիվ գերմանացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների թիվը հասցրեց 20-ի։ Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Թոմաս Մյուլլերը այդ ցուցանիշով մեկ առաջնության ընթացքում գրանցված […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է A bola-ն՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, «Բարսելոնան» փոխարինող է փնտրում ակումբի եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոյի համար, ով, ամենայն հավանականությամբ, գալիք տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո կհեռանա ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը դիտարկում է հինգ ֆուտբոլիստի՝ որպես Ֆիրպոյի փոխարինող։ «Կապտանռնագույնների» ցուցակում են հայտնվել Խուան Բերնատը (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրուն («Բորուսիա Դորտմունդ»), Նիկոլաս Տալյաֆիկոն («Այաքս»), Պերվիս […]
Ավելին
«ՌԲ Լայպցիգի» տնօրեն Օլիվեր Մինտցլաֆը մեկնաբանել է ակումբի հարձակվող Տիմո Վերների մասին վերջին լուրերը։ Ըստ այդ լուրերի՝ գերմանացի հարձակվողը համաձայնության է հասել «Չելսիի» հետ։ «Մենք դեռ կապ չենք հաստատել «Չելսիի» հետ։ Ո՛չ Վերները, ո՛չ էլ ակումբը դեռևս որևէ թղթի տակ չենք ստորագրել։ Այս պահին որևէ տեղեկացնելու բան չունենք, քանի որ ոչ մի շահարկումների չենք մասնակցում»,- […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 6-ին, Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ «Հերտայի» նկատմամբ։ Խաղի միակ գնդակը խփվեց 58-րդ րոպեին աչքի ընկավ Էմրե Ջանը։ Սակայն, խաղի ամենահիշարժան դրվագները գրանցվեցին դորտմունդյան ակումբի վինգեր Ջեյդոն Սանչոյի մասնակցությամբ։ Անգլիացի հարձակվողը նվազագույնը երկու անգամ կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն մոտ տարածություններից անհավանական վրիպումներ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023