Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում` սկանդինավյան դերբիի շրջանակում` Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Նորվեգիայի ու Շվեդիայի հավաքականները։ «Վիկինգները» բավական արագ առաջ անցան հաշվի մեջ. 10-րդ րոպեին աչքի ընկավ Էրլինգ Հալանդը։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում երկու կողմերն էլ կարող էին մի քանի անգամ հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնեին, սակայն նախքան ընդմիջման գնալն […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը` Վիեննայի «Էրնստ Հապել» մարզադաշտում, մրցեց Ավստրիայի ընտրանու դեմ։ Առաջին խաղակեսում «եռագույններն» ունեին խաղային շոշափելի առավելություն, սակայն Դիդիե Դեշամի սաները նախքան ընդմիջման գնալը չկարողացան բացել հանդիպման հաշիվը։ Դեռ ավելին` տանտերերն իրենց սակավաթիվ գրոհներից մեկը 37-րդ րոպեին վերածեցին գոլի. աչքի ընկավ Անդրեաս Վայմանը։ Կողմերն ընդմիջման գնացին […]
Ավելին
Կանադայի հավաքականը Վանկուվերում ընկերական հանդիպում է անցկացրել Կյուրասաոյի ընտրանու դեմ` հաղթելով 4:0 հաշվով։ Երկար դադարից հետո Կանադայի հավաքական վերադարձավ թիմի առաջատար Ալֆոնսո Դևիսը, ով տևական ժամանակ բուժվում էր սրտամկանի բորբոքումից, ինչը նրա մոտ ախտորոշվել էր դեռևս սույն թվականի հունվարին։ Հավաքական վերադարձը 21-ամյա լատերալը տոնեց դուբլով և երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Կանադացիների կազմից մեկական անգամ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Անգլիացի ֆուտբոլիստի ու «Սիթիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ մանկունյական ակումբին նա դեռևս որևէ հստակ պատասխան չի տվել իր ապագայի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, մի շարք եվրոպական գրանդ ակումբներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, որոնք վստահ են, […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի 2-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը` Քարդիֆում հյուրընկալվելիս կրցեց Ուելսի դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Տյոն Կոմպեյներսն առաջ մղեց «նարնջագույններին»։ Մինչև խաղավարտ Լուի վան Գալի թիմը կարողացավ պահպանել առավելությունը, սակայն 90+2-րդ րոպեին Ռիս Նորինգթոն-Դևիսը խփեց «վիշապների» պատասխան գնդակը։ Թվում էր` վերջ, հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով, սակայն հաջորդ իսկ լուրջ գրոհին` 90+4-րե […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի 2-րդ տուրում Բելգիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Լեհաստանի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ տանտերերը պարզապես փայլուն հանդիպում անցկացրին ու մրցակցին ջախջախեցին 6:1 հաշվով։ Ընդ որում` առաջին կեսից հետո հանդիպման հաշիվը 1:1 էր, իսկ 28-րդ րոպեին Լեհաստանի հավաքականն էր Ռոբերտ Լևանդովսկու ջանքերով բացել […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «Լեգենդներ» հաղորդաշարի 25-րդ թողարկումը։ Հոբելյանական թողարկումը նվիրված է «Միլանի» և Իտալիայի հավաքականի հավերժական ավագ Պաոլո Մալդինիին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի շրջանակում Գերմանիայի հավաքականը 2-րդ տուրում Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց Անգլիայի դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «բունդեսմանշաֆթը» արդեն 50-րդ րոպեին Յոնաս Հոֆմանի ջանքերով բացեց հանդիպման հաշիվը, սակայն խաղավերջում Նիկո Շլոտերբեկը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո գլխավոր մրցավար Կարլոս Դել Սերո Գրանդեն Անգլիայի օգտին 11-մետրանոց նշանակեց, […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 2-րդ տուրի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Խորվաթիայի դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «եռագույնները» արդեն 52-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։ Այդուհանդերձ, 83-րդ րոպեին Զլադկո Դալիչի թիմը 83-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Անդրեյ Կրամարիչն ու ոչ-ոքի կորզեց Խորվաթիայի հավաքականի համար։ Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբում Ֆրանսիայի հավաքականը 2-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025