«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը. «Ես մշտապես ուրախ եմ, երբ նոր գաղափարներ են դրվում քննարկման։ Պետք չէ քրեականացնել գաղափարները։ Ակումբներն ու առաջնությունները պաշտպանում են իրենց դիրքորոշումները, իսկ ՖԻՖԱ-ն` իրենը, այդ պատճառով էլ համաշխարհային ֆուտբոլում որոշ գաղափարների քննարկումը հասնում է ընդհուպ մինչև անհեթեթության, քանի […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Իսլանդիայի ընտրանու դեմ` ջախջախելով 4:0 հաշվով։ Հանդիպման 61-րդ րոպեին գերմանացիների հարձակվող Տիմո Վերներն անհասկանալի վրիպում է թույլ տվել դատարկ դարպասի դիմաց` չկարողանալով մի քանի մետրից եզրափակել Լուկաս Կլոստերմանի կատարած փոխանցումը։ Դրվագի տեսանյութը հրապարակել է ESPN-ը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անցնող 8 օրերի ընթացքում կայացան աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու 4-6-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներում մի շարք հավաքականներ արդեն կարող են մտածել դեպի +Քաթար ճամփորդության մասին։ Այժմ խումբ առ խումբ անդրադառնանք գրանցված արդյունքներին և մրցաշարային աղյուսակներին։ Խումբ A 4-րդ տուր Պորտուգալիա 2:1 Իռլանդիա Լյուքսեմբուրգ 2:1 Ադրբեջան 5-րդ տուր Սերբիա 4:1 Լյուքսեմբուրգ Իռլանդիա […]
Ավելին
«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` 24-ամյա կիսապաշտպանի` մանկունյական ակումբ տեղափոխությունը մեծապես կախված է Պոլ Պոգբայի ճակատագրից։ Հավելենք, որ Յուրի Տիլեմանսի ու «աղվեսների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՖԻՖԱ -ին, որպեսզի մի շարք բրազիլացի ֆուտբոլիստների արգելի առաջիկա 5 օրերին մասնակցել անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումներին։ Այդ ֆուտբոլիստների ակումբներին արգելված է նրանց դաշտ դուրս բերել, հակառակ դեպքում ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ կիրառելու իրավունք ունի։ Այդ ամենը կապված է այն բանի հետ, որ Պրեմիեր լիգայի բազմաթիվ ակումբներ հրաժարվել […]
Ավելին
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին` օգոստոսի 27-ին, հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»` 12 տարի անց կրկին դառնալով «կարմիր սատանա»։ Պորտուգալացի ֆուտբոլիստի հետ կապված տրանսֆերային ողջ սագային հետևում էր համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ով Youtube-ի իր պաշտոնական ալիքում օրեր առաջ տեսանյութ է հրապարակել և հետաքրքիր մանրամասներ հայտնել Ռոնալդուի` […]
Ավելին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում ամփոփել է 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանը` ներկայացնելով թվեր ու փաստեր։ 2021 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարվել է 7481 միջազգային տրանսֆեր (2020 թ.` 7771)։ Ակումբներն այդ տրանսֆերներն իրականացնելու համար ծախսել են ընդհանուր 3.72 միլիարդ դոլլար գումար։ 2020 թ. համեմատ` ծախսերը նվազել են 7.5 %-ով (4.02 միլիարդ)։ 2019-ին ընդհանրապես […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ադրբեջանի ընտրանու դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Ֆերնանդու Սանթուշի սաները տոտալ առավելություն ունեին ու որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին` հաղթելով 3:0 հաշվով։ Պորտուգալացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Բերնարդու Սիլվան, Անդրե Սիլվան և Դիոգու Ժոտան։ Այս հանդիպումից հետո A խումբը ստացավ հետևյալ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գվինեայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, ինչի պատճառով այդ երկրի հավաքականի ֆուտբոլիստները չեն կարողանում վերադանռալ իրենց ակումբներ։ Այդ ֆուտբոլիստների թվում է նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան, ով, ինչպես հայտնում է Anfield Watch-ը, 13-տեղանոց մասնավոր ինքնաթիռ է վարձել, որպեսզի հավաքականի մի շարք խաղընկերների հետ լքի երկիրը։ Հատկանշական է, որ այդ հեղաշրջումից հետո […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է կատալոնական ակուկբի և «Մանչեսթեր Սիթիի» մարզումային տարբերությունների մասին. ««Մանչեսթեր Սիթիում» մենք մարզումներին ժամանում էինք 1.5 ժամ, իսկ «Բարսելոնայում»` կես ժամ առաջ։ Ես ասացի. «Օքեյ, ես մարզմանը կգնամ թեկուզ մեկ ժամ առաջ, որպեսզի մի փոքր զբաղվեմ մարզասրահում»։ Սակայն, գրողը տանի, ես մեկ ժամ առաջ գնացի մարզման, ամեն ինչ փակ էր»,- […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023