Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում ԱՄՆ հավաքականը սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց Պանամայի ընտրանուն։ Ամերիկացիների կազմից փայլեց Քրիստիան Պուլիշիչը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Հատկապես գեղեցիկ ստացվեց 23-ամյա վինգերի երրորդ գոլը, երբ գնդակը բավական գեղեցիկ ձևով կասեցրեց, ինչից հետո մեկ հպումով այն անցկացրեց պանամացիների պաշտպան Անդրես Անդրադեի ոտքերի […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Պանամայի դեմ։ Տանտերերը հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Քրիստիան Պուլիշիչը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց, մեկական անգամ աչքի ընկան Պոլ Արիոլան և Խեսուս Ֆերեյրան։ 0:5 […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի որակավորման փուլի 13-րդ տուրի շրջանակում Կանադայի հավաքականը Տորոնտոյում մրցեց Ճամայկայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեծ մասում կանադացիներն ունեին տոտալ առավելություն ու մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։ Ջոն Հերդմանի սաներից մեկական անգամ աչքի ընկան Կայլ Լարինը, Տեյջոն Բյուկենենը, Ջոնիոր Հոլգեյթը, իսկ հյուրերի պաշտպան Ադրիան Մարիապան գրավեց սեփական դարպասը։ Այս հաղթանակից […]
Ավելին
«Լիդսի» վինգեր Ռաֆինյան շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 25-ամյա կիսապաշտպանի հետ։ Այդուհանդերձ, բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «բլաուգրանան» պետք է դեռևս բանակցի նաև «Լիդսի» ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ «Լիդսն» իր ֆուտբոլիստին պատրաստ է վաճառել 50 մլն եվրոյի դիմաց։ Հաղորդվում է, որ Ռաֆինյան պատրաստ […]
Ավելին
Հոլանդիայի հավաքականն Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Դանիայի ընտրանու դեմ։ Բավական հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «նարնջագույնների» հաղթանակով` 4:2 հաշվով։ Լուի վան Գալի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սթիվեն Բերգվեյնը, մեկական անգամ աչքի ընկան Նաթան Ակեն ու Մեմֆիս Դեպայը, իսկ դանիացիների գոլերը խփեցին Յանիկ Վեստերգորն ու Քրիստիան Էրիկսենը։ Նշենք, որ […]
Ավելին
Դանիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում Ամստերդամում մրցում է Հոլանդիայի ընտրանու դեմ։ 46-րդ րոպեին դանիացիների կազմից փոխարինման դուրս եկավ Քրիստիան Էրիկսենը, ով 48-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, կրճատեց հաշվի տարբերությունն ու այն դարձրեց 2:3։ Նշենք, որ 30-ամյա կիսապաշտպանի համար սա առաջին գոլն էր չարաբաստիկ ուշագնացությունից ու սրտի կանգից հետո, որը նա տարել էր 2021 թ. հունիսի […]
Ավելին
Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքար ծավալվեց, որի ընթացքում «երեք առյուծները» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին հյուրերի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրիլ Էմբոլոն, իսկ Գարեթ Սաութգեյթի թիմի գոլերը 45+1-րդ ու 78-րդ րոպեներին համապատասխանաբար խփեցին Լյուկ Շոուն ու Հարի Քեյնը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Այսօր` մարտի 26-ին, «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայացել է բարեգոծական հանդիպում, որի շրջանակում մրցել են «Լիվերպուլի» ու «Բարսելոնայի» լեգենդները։ Մերսիսայդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցել են Սանդեր Վեստերֆելդը, Գլեն Ջոնսոնը, Բյորն Տորե Կվարմեն, Սամի Հյուպիան, Դանիել Ագերը, Ֆաբիո Աուրելիոն, Սթիվեն Ջերարդը, Լուիս Գարսիան, Սալիֆ Դիաոն, Դիրկ Կայտը, Ջեյմի Կարագերը, Եժի Դուդեկը, Խոսե Էնրիկեն, Ջեյսոն Մաքարթերը, Սթիվ Մաքմանամանը, […]
Ավելին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Ուկրաինան պետք է մասնակցի աշխարհի 2022 թ. առաջնությանը։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ջոնսոնը «լավ գաղափար» է անվանել այն առաջարկը, ըստ որի, Ուկրաինային պետք է մեխանիկորեն շնորհվի աշխարհի առաջնության ուղեգիր` առանց անցումային հանդիպումներ անցկացնելու։ Այդուհանդերձ, հայտնի չէ` արդյո՞ք Բորիս Ջոնսոնը տեղյակ է, որ Ուկրաինան պետք է Շոտլանդիայի […]
Ավելին
Կայացան աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումնորը, որոնց շրջանակում գրանցվել են հետևյալ արդյունքները. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 1:1 Մարոկկո Կամերուն 0:1 Ալժիր Մալի 0:1 Թունիս Գանա 0:0 Նիգերիա Եգիտոս 1:0 Սենեգալ Հավելենք, որ դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 29-ին, որոնց հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
1 321 322 323 324 325 686

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023