Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին։ Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` մյունխենյան ակումբը սենեգալցի հարձակվողի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» վճարել է 32 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով հետագայում կավելանա ևս 9 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Մանեն «Լիվերպուլում» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի սպորտային տնօրեն Մարինա Գրանովսկայան լքել է զբաղեցրած պաշտոնը. կողմերի միջև համագործակցությունը դադարեցվել է։ Սպասվում է, որ «Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոուլին կդառնա ակումբի սպորտային տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Բոուլին այդ պաշտոնում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ «Չելսին» չի գտել նոր ֆունկցիոներ։ Գրանովսկայան ու «Չելսին» ունեն պայմանավորվածություն, որ ամառային տրանսֆերային […]
Ավելին
«Ռեյմսի» կենտրոնական հարձակվող Յուգո Էկիտիկեն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Ouest France-ը, հղում կատարելով L’Equipe-ին, հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ Մադրիդը», ՊՍԺ-ն ու «Բավարիան»։ Այդուհանդերձ, հայտնի է, որ ֆրանսիացի հարձակվողի տրասֆերն իրականացնելուն ամենամոտը «Նյուքասլն» է։ Հայտնի է, որ «կաչաղակներն» արդեն տևական ժամանակ է տրանսֆերի հարցում համաձայնության են […]
Ավելին
«Չելսի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերադառնում է «Ինտեր»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալելու է բելգիացի ֆուտբոլիստին։ «Ներաձուրիները» գործարքի դիմաց «ազնվականներին» կվճարեն 8 մլն եվրո, սակայն «Ինտերը» չի ունենալու Լուկակուի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու իրավունք։ Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր» վերադառնալու համար էականորեն նվազեցրել է իր աշխատավարձը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալը ներկայացնող «Ռոսարիո Սենթրալի» մամուլի ծառայությունը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել անվանի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը։ Կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ «Ռոսարիո Սենթրալը» Լիգա Պրոֆեսիոնալի ընթացիկ` 2022 թ. խաղարկությունում անցկացրած 4 խաղից հետո վաստակել է 4 միավոր և 28 թիմերի […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» ձախ պաշտպան Դավիդ Ռաումը, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլատենբերգը, 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում մանկունյական ակումբն արդեն բանակցություններ է սկսել «գյուղացիների» հետ։ Այդուհանդերձ, կողմերը դեռևս մոտ չեն համաձայնության հասնելուց։ Հաղորդվում է, որ Զինսհայմը ներկայացնող ակումբը գերմանացի պաշտպանի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 30-35 մլն […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբն այդ դիրքի ամրապնդման համար դիտարկում է «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ժյուլ Կունդեի թեկնածությունը։ Ադյուհանդերձ, «բլաուգրանայի» համար այդ գործարքն իրագործելը շատ բարդ է լինելու, քանի որ անդալուսական ակումբը ֆրանսիացի պաշպանի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 60 մլն եվրո, սակայն «Բարսելոնան» պատրաստ չէ վճարել այդքան գումար։ Աղբյուրի […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ Վարդան Մինասյանի մասնակցությամբ։ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը մանրամասն վերլուծել է, թե ինչի շնորհիվ «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Լիվերպուլին»` նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է շոտլանդական Պրեմիերշիփը ներկայացնող «Աբերդինի» աջ պաշտպան Կալվին Ռեմզիին։ 18-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ «Լիվերպուլը» շոտլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Աբերդինին» վճարել է 7.5 մլն եվրո։ Նշենք, որ Կալվին Ռեմզին «Աբերդինի» սան է, որի կազմում անցկացրել է 39 […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» վինգեր Մարկո Ասենսիոն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպեա հայտնում է AS-ը, իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը 26-ամյա եզրային հարձակվողի տրանսֆերի հարցում արդեն կապ է հաստատել «Ռեալի» ներկայացուցիչների հետ։ Այդուհանդերձ, այս տրանսֆերի հավանականությունը բավական քիչ է, քանի որ ինքն` Ասենսիոն, ցանկանում է հանդես գալ այնպիսի ակումբում, որտեղ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023