«Լիդսի» հենակետային կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Քաղաքաբնակները» գործարքի դիմաց յորքշիրյան ակումբին վճարելու են 42 մլն ֆունտ, որը հետագայում, հավելավճարների տեսքով, կարող է հասնել մինչև 50 միլիոն ֆունտի։ Սպասվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը մանկունյական ակումբի հետ կկնքի 5 […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է հռոմեական ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այդ առթիվ` Interfootball-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի` «Ռոմայի» կազմում խփած թոփ-8 ամենաշքեղ գոլերը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդը» ցանկանում է ամրապնդել հարձակման գիծը։ Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին, «արքայական» ակումբի ուշադրության կենտրոնում են հայտնվել մի շարք թոփ ֆուտբոլիստներ։ Աղբյուրի փոխանցմամբ` այդ ֆուտբոլիստների թվում է նաև «Տոտենհեմի» վինգեր Հին Մին Սոնը, ով մադրիդյան ակումբի շարքերը համալրելու ամենահավանական թեկնածուներից մեկն է։ Հիշեցնենք, որ հարավկորեացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս 2015 […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Յուվենտուսի» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հունիսի 23-ին` Միլանում, «Յուվենտուսի» ներկայացուցիչների և ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալի միջև հանդիպում է տեղի ունեցել, ինչից հետո կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Սպասվում է, որ 29-ամյա կիսապաշտպանն Իտալիա կմեկնի հուլիսի սկզբին, ինչից հետո բուժզննում կանցնի թուրինյան ակումբի համար և […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասարակգման թարմացված աղյուսակը։ Լավագույն տասնյակում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որն ունի հետևյալ տեսքը. Բրազիլիա – 1837.56 միավոր Բելգիա – 1821.92 Արգենտինա (+1) – 1770.65 Ֆրանսիա (-1) – 1764.85 Անգլիա – 1737.46 Իսպանիա (+1) – 1716.93 Իտալիա (-1) – 1713.86 Հոլանդիա (+2) – 1679.41 Պորտուգալիա (-1) – 1678.65 Դանիա ( […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի» վինգեր Գարեթ Բեյլն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է ակումբից։ Այժմ ուելսցի հարձակվողը կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Քարդիֆ Սիթին» բանակցություններ է սկսել Բեյլի ներկայացուցիչների հետ։ Կողմերը բավական ջերմ մթնոլորտում հանդիպում են ունեցել, ինչից հետո «Քարդիֆի» ղեկավարները վստահ են, որ պայմանագիր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին։ Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` մյունխենյան ակումբը սենեգալցի հարձակվողի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» վճարել է 32 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով հետագայում կավելանա ևս 9 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Մանեն «Լիվերպուլում» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի սպորտային տնօրեն Մարինա Գրանովսկայան լքել է զբաղեցրած պաշտոնը. կողմերի միջև համագործակցությունը դադարեցվել է։ Սպասվում է, որ «Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոուլին կդառնա ակումբի սպորտային տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Բոուլին այդ պաշտոնում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ «Չելսին» չի գտել նոր ֆունկցիոներ։ Գրանովսկայան ու «Չելսին» ունեն պայմանավորվածություն, որ ամառային տրանսֆերային […]
Ավելին
«Ռեյմսի» կենտրոնական հարձակվող Յուգո Էկիտիկեն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Ouest France-ը, հղում կատարելով L’Equipe-ին, հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ Մադրիդը», ՊՍԺ-ն ու «Բավարիան»։ Այդուհանդերձ, հայտնի է, որ ֆրանսիացի հարձակվողի տրասֆերն իրականացնելուն ամենամոտը «Նյուքասլն» է։ Հայտնի է, որ «կաչաղակներն» արդեն տևական ժամանակ է տրանսֆերի հարցում համաձայնության են […]
Ավելին
«Չելսի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերադառնում է «Ինտեր»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալելու է բելգիացի ֆուտբոլիստին։ «Ներաձուրիները» գործարքի դիմաց «ազնվականներին» կվճարեն 8 մլն եվրո, սակայն «Ինտերը» չի ունենալու Լուկակուի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու իրավունք։ Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր» վերադառնալու համար էականորեն նվազեցրել է իր աշխատավարձը։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023