Լիվերպուլ – Ռեալ և Այնտրախտ – Նապոլի հանդիպումների մրցավարական անձնակազմերը

Լիվերպուլ – Ռեալ և Այնտրախտ – Նապոլի հանդիպումների մրցավարական անձնակազմերը

20/02/2023 - 09:26

Փետրվարի 21-ին կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» և «Այնտրախտ» – «Նապոլի» դիմակայությունների առաջին հանդիպումները։

ՈՒԵՖԱ-ն արդեն հրապարակել է այդ հանդիպումների մրցավարական անձնակազմերը։

«Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ»

Գլխավոր մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա)

Եզրային մրցավարներ – Վասիլե Ֆլորին Մարինեսկու, Օվիդիու Արտենե (երկուսն էլ` Ռումինիա)

Չորրորդ մրցավար – Հորացիու Ֆեշնիկ (Ռումինիա)

VAR համակարգի պատասխանատուներ – Մասիմիլիանո Իրատի, Մարկո Գվիդա (երկուսն էլ` Իտալիա)

«Այնտրախտ» – «Նապոլի»

Գլխավոր մրցավար – Արթուր Դիաշ (Պորտուգալիա)

Եզրային մրցավարներ – Պաուլու Սոարեշ, Պեդրու Ռիբեյրու (երկուսն էլ` Պորտուգալիա)

Չորրորդ մրցավար – Ֆաբիու Վերիսիմո (Պորտուգալիա)

VAR համակարգի պատասխանատուներ – Տիագու Մարտինշ, Ժոաու Պինեյրու (երկուսն էլ` Պորտուգալիա)

Հավելենք, որ երկու հանդիպումների մեկնարկն էլ Երևանի ժամանակով նախատեսված է ուղիղ կեսգիշերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023