«Չելսին» արդեն տևական ժամանակ է հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով և հավանական տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «բլաուգրանայի» հետ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» գաբոնցի հարձակվողի հետ անձնական պայմանագիր են համաձայնեցրել, սակայն չեն պատրաստվում գործարքի դիմաց վճարել 30 մլն ֆունտ, որը պահանջում է «Բարսելոնան»։ Նշվում է, որ լոնդոնյան ակումբն այս գործարքի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիորն կարեիրան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կարմիր սատանաները» վճարելու են 60+10 մլն եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստը մանկունյական ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ունենալու է այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։ Ակնկալվում է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վուլվերհեմպտոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մորգան Գիբս-Վայթին։ «Անտառապահները» 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց «գայլերին» վճարել են 29.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ այս գործարքը դարձել է «Ֆորեսթի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այս ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը Տայվո Ավոնիյիի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաները» «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերը ձախողելուց հետո այժմ բոլոր ուժերը կենտրոնացրել են Կազմեիրոյին ձեռք բերելու ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` օգոստոսի 18-ին մանկունյական ակումբն ակտիվ բանակցություններ է վարել ինչպես «Ռեալ Մադրիդի», այնպես էլ բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է Լիսաբոնի «Սպորտինիգի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «գայլերը» գործարքի դիմաց պորտուգալական ակումբին վճարել են 45 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տրանսֆերը «Վուլվզի» համար հավելավճարներով կհասնի մինչև 50 մլն եվրո։ Հավելենք, որ այս գործարքը […]
Ավելին
«Էվերտոնի» կիսապաշտպան Դելե Ալին, ամենայն հավանականությամբ, կարիերա կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բեշիկթաշը» պատրաստ է ինչպես վարձակալել, այնպես գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը ցանկանում է ամեն կերպ բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից։ «Իրիսները» թույլ են տվել, որպեսզի Ալին ինքնքուրույն որոշում կայացնի իր ապագայի հարցում և կողմնորոշվի, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպանան Թիլո Կերերին։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս 2 տարով երկարաձգելու հնարավորություն։ «Մրճահարները» գործարքի դիմաց փարիզյան ակումբին վճարել են 12 մլն եվրո։ Հավելենք, որ լոնդոնյան ակումբն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, պորտուգալացի ֆուտբոլիստին կարիերայի շարունակության միայն երկու տարբերակ է մնացել։ Աղբյուրի փոխանցմամբ` դրանցից մեկը «Բորուսիա Դորտմունդն» է, որի հետ 37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում նրա հավանական տեղափոխության շուրջ։ Երկրորդ տարբերակը Լիսաբոնի «Սպորտինգ» վերադառալն է, որտեղ Ռոնալդուն սկսել է իր […]
Ավելին
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն փորձել է գուշակել, թե երբ կդառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր. «Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շատ «Ոսկե գնդակ» հաղթել է 27 տարեկանից հետո, ինչն ինձ որոշակի ժամանակ է տալիս։ Միգուցե ես էլ ավելի ուշ հաղթեմ մրցանակը, երբ արդեն կարիերայի լուրջ փուլերով անցած կլինեմ»,- նշել է 23-ամյա հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի նորեկ «Նոթինգհեմ Ֆորեսթն» անչափ ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է վարում` հայտարարելով ևս 3 գործարքների մասին։ Ինչպես տեղեկացնում է «անտառապահների» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վոթֆորդի» հարձակվող Էմանուել Դենիսին` գործարքի դիմաց վճարելով 14 մլն եվրո։ «Ֆորեսթը» նիգերիացի ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ակումբը 9 մլն եվրոյի դիմաց […]
Ավելին
1 266 267 268 269 270 685

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023