Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Նիցցայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Արսենալի» վինգեր Նիկոլա Պեպեին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որը չի ներառում գնման իրավունք։ Նշենք, որ 27-ամյա եզրային հարձակվողը Լիգա 1-ում հանդես գալու փորձ ունի։ Նա 2015-17 թթ. հանդես է եկել «Անժերի», իսկ 2017-19 թթ.` «Լիլի» […]
Ավելին
Օգոստոսի 25-ին Ստամբուլում կայացան Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը և ՈՒԵՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության շրջանակում «Ռեալ Մադրիդի» գլխավոր մրազիչ Կառլո Անչելոտին արժանացավ «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին։ Մրցանակաբաշխության ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այդ անվանակարգի քվեարկության արդյունքները։ Հաղթող դարձած Կառլո Անչելոտին մեծ առավելություն (526 ձայն) է ունեցել երկրորդ և հորիզոնականները զբաղեցրած Յուրգեն Կլոպի («Լիվերպուլ», 210) և […]
Ավելին
Օգոստոսի 25-ին Ստամբուլում կայացան Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը և ՈՒԵՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակաշխության շրջանակում «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի կողմից ստացավ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը։ Մրցանակաբաշխության ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այդ անվանակարգի քվեարկության արդյունքները։ Պարզվում է` Բենզեման հսկայական առավելություն է ունեցել քվերակության արդյունքում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Մանչեսթեր […]
Ավելին
Ստամբուլում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը. Խումբ A – «Այաքս», «Լիվերպուլ», «Նապոլի», «Ռեյնջերս» Խումբ B – «Պորտու», «Ատլետիկո Մադրիդ», «Բայեր», «Բրյուգե» Խումբ C – «Բավարիա», «Բարսելոնա», «Ինտեր», «Վիկտորիա Պլզեն» Խումբ D – «Այնտրախտ», «Տոտենհեմ», «Սպորտինգ Լիսաբոն», «Մարսել» Խումբ E – «Միլան», «Չելսի», «Զալցբուրգ», «Դինամո Զագրեբ» Խումբ F […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 25-ին` Ստամբուլում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած` կկայանա Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Խմբային փուլի ուղեգիր նվաճած 32 ակումբները վիճակահանության համար բաժանվել են 4 զամբյուղների, որոնք ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Միլան» (Իտալիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Հոլանդիա), «Բավարիա», «Այնտրախտ» (երկուսն էլ` Գերմանիա) Երկրորդ զամբյուղ – […]
Ավելին
Օգոստոսի 24-ին «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին»` «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում, բարեգործական հանդիպում անցկացրին` նվիրված կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ, Պեպ Գվարդիոլայի մոտ ընկեր Խուան Կարլոս Ունզունեի, ով տառապում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով։ Գերգոլառատ խաղում գրանցվեց 3:3 հաշիվը։ «Բլաուգրանայի» կազմից գոլերը խփեցին Պիեր-Էմերիկ Օբայենագը, Մեմֆիս Դեպայն ու Ֆրենկի դե Յոնգը, իսկ «քաղաքաբնակների» կազմից` Խուլիան Ալվարեսը, […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի բոլոր 32 մասնակիցները և ձևավորվեցին վիճակահանության զամբյուղները։ Վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Միլան» (Իտալիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Հոլանդիա), «Բավարիա», «Այնտրախտ» (երկուսն էլ` Գերմանիա) Երկրորդ զամբյուղ – «Լիվերպուլ», «Չելսի», «Տոտենհեմ» (բոլորը` […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի բոլոր մասնակիցները։ ՉԼ խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումբները. «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Ատլետիկո Մադրիդ», «Սևիլիա» (բոլորը` Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի», «Տոտենհեմ» (բոլորը` Անգլիա), «Միլան», «Ինտեր», «Յուվենտուս», «Նապոլի» (բոլորը` Իտալիա), «Բավարիա», «Ֆրանկֆուրտ», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Բայեր» (բոլորը` Գերմանիա), […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Ռեյնջերսը» հյուրընկալվելիս մրցեց ՊՍՎ-ի դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր մարտական ոչ-ոքի` 2:2։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում շոտլանդական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Ջովանի վան Բրոնխորսթի թիմին հաղթանակ պարգևեց 60-րդ րոպեին Անտոնիո Չոլակի խփած միակ գոլը։ Այսպիսով, «ռենջերներն» ընդհանուր դիմակայությունում […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «կաչաղակները» շատ մոտ են այս գործարքն ավարտին հասցնելուն, որի դիմաց բասկյան ակումբին վճարելու են 70 մլն եվրո։ Բացի դրանից, «Ռեալ Սոսիեդադը» հետագայում ունենալու է նաև 10% մասնաբաժին շվեդ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից։ Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Նյուքասլի» հետ […]
Ավելին
1 264 265 266 267 268 685

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023