Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել է 2:0 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Չելսին» պատրաստվում է կրկին ցնցել տրանսֆերային շուկան։ Ինչպես տեղեկացնում է Fichajes-ն, «ազնվականները» հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը մտադիր է ամրապնդել կենտրոնական հարձակվողի գոտին, իսկ արգենտինացի ֆուտբոլիստը դրա հիմնական թեկնածուներից մեկն է։ Նշվում է, որ «Չելսին» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» պատրաստ է վճարել 50 մլն եվրո։ Հավելենք, որ 23-ամյա հարձակվողն […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com կայքը թարմացրել է «Ոսկե գնդակ-2023»-ի հավակնորդների ցանկը, որի լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. Լեո Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա) Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա) Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա) Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան) Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա) Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ մերսիսայդյան ակումբը պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահն ու Դիոգու Ժոտան, մեկական անգամ էլ աչքի ընկավ Կոդի Գակպոն ու Դարվին Նունյեսը։ «Լիդսի» միակ գոլը խփեց Լուիս Սինիստերան։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով «ներաձուրիների» կազմում հանդես է գալիս վարձավճարով, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Չելսի»։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ են բելգացի ֆուտբոլիստի խաղից։ «Ներաձուրիները» կարծում են, որ 20 միլիոն եվրո ընդհանուր գումարը, որն ակումբը ծախսել է Լուկակուի վարձակալության դիմաց, չի համապատասխանում նրա խաղամակարդակին։ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը։ Տեսանյութը նվիրված է այն անվանի մարզիչներին, ովքեր, հնարավոր է, շուտով հեռացվեն աշխատանքից։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Զինագործները» պարզապես հիանալի սկսեցին հանդիպումը և շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. 7-րդ և 10-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Գաբի Ժեզուսն ու Մարտին Էդեգորը։ Թվում էր` Միկել Արտետայի թիմը հերթական հեշտ հաղթանակը կտոնի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «մրճահարները», ովքեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցում է «Լեսթերի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում «քաղաքաբնակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, ով Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 32-ի։ Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նորվեգացի հարձակվողը կրկնել է Մոհամեդ Սալահի ռեկորդը։ «Լիվերպուլի» հարձակվողը դեռևս միակ ֆուտբոլիստն էր, ով 38 հանդիպումների […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց և «կաչաղակներին» ջախջախեց 3:0 հաշվով։ Ունայի Էմերիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլի Վոթկինսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջեյքոբ Ռեմզին։ Նշենք, որ Վոթկինսը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն […]
Ավելին
«Բարսելոնան» փորձում է անել ամեն ինչ` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրջ համալրումներ ունենալու համար։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, հանուն Լեո Մեսսիի (ՊՍԺ) և Իլկայ Գյունդողանի («Մանչեսթեր Սիթի») հետ պայմանագիր կնքելուն` «բլաուգրանան» պատրաստ է վաճառել Ֆրանկ Կեսիեին։ Աղբյուրի փոխանցմամբ` «կապտանռնագույնները» փորձում են օգտագործել իվուարցի կիսապաշտպանի լավ հեղինակությունն ու նրան վաճառել նվազագույնը 25-30 մլն եվրոյի դիմաց։ Նշվում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023