Ինչպես վստահեցնում է լրագրող Նիկոլո Սկիրան, չինական «Շանհայ Շենհուա» ակումբի կիսապաշտպան Ստեֆան Էլ Շարավին վերադառնում է «Ռոմա»։ Այդ մասին հաստատում են նաև իտալացի այլ լրագրողներ՝ Ֆաբրիցիո Ռոմանոն և Ջիանլուկա դի Մարցիոն։ 28-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակուբում հանդես կգա վարձավճարով։ Դեռևս շաբաթներ առաջ հաղորդվում էր Էլ Շարավիի՝ «Ռոմա» վերադառնալու ցանկության մասին։ Ջիանլուկա դի Մարցիոն վստահեցնում է, որ […]
Ավելին
Interfootball-ն ընդլայնում է իր հարթակները։ Մեր Facebook-ի, Youtube-ի, Instagram-ի հարթակներին ավելացնում ենք Telegram ալիք։ Telegram-ի ալիքն Interfootball-ը ստեղծել էր դեռևս մի քանի ամիս առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր շահագործվում։ Այժմ որոշում է կայացվել երկար ժամանակով այն կրկին շահագործել։ Telegram-ի մեր ալիքի միջոցով դուք կկարանողանաք արագ տեղեկացված լինել ֆուտբոլային տարատեսակ նորությունների մասին, կկարողանաք առաջինն իմանալ մեր […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) որոշել է վերջին տասնամյակում (2011-2020թթ․) հավաքականների մակարդակով լավագույն մարզիչներին։ Առաջին հորիզոնականում է հայտնվել Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոհաքիմ Լյովը, երկրորդը Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդիե Դեշամն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեն։ 4-10-րդ հորիզոնականներն էլ զբաղեցրել են հետևյալ մասնակգետները․ 4․ Օսկար Տաբարես (Ուրուգվայ) 5․ Ֆերնանդու Սանտուշ […]
Ավելին
«Շապեկոենսեն» մեկ տարի բացակայությունից հետո վերադառնում է Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոն։ Այս մասին իմանում ենք նաև ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։ Ակումբը սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության է հասել «Ֆիգեյրենսեի» նկատմամբ և Բ սերիայի ավարտից 4 տուր առաջ ապահովել է հաջորդ մրցաշրջանում իր տեղը Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոնում։ 2016 թվականի նոյեմբերի 28-ին «Շապեկոենսեյի» ինքնաթիռը ավիավթարի էր ենթարկվել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին, «Յուվենտուսի», «Ատլետիկո Մադրիդի» և «Բավարիայի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը, հնարավոր է, վերադառնա Իտալիա և իր ելույթները շարունակել «Միլանի» կազմում։ Երեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, «ռոսոներիների» ներկայացուցիչները հանդիպել են 34-ամյա խորվաթ ֆուտբոլիստի գործակալի հետ և քննարկել հնարավոր տեղափոխության մանրամասները․ հաղորդվում է, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» նախկին տնօրեն Ժուան Լապորտան հայտարարել է, որ կատալոնական ակումբը կարող էր 2003 թվականին ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային իրավունքները, սակայն նախընտրել է ձեռքբերել Ռոնալդինիոյին։ «Մենք պատրաստվում էինք ձեռք բերել Ռոնալդինիոյին և Ռաֆա Մարկեսին։ Մեզ առաջարկեցին գնել նաև Ռոնալդուի տրանսֆերը, ով այդ պահին հանդես էր գալիս «Սպորտինգի» կազմում։ Գործակալներից մեկն ինձ […]
Ավելին
Ճապոնական «Յոկոհամա» ակումբն իր պաշտոնական կայքէջում տեղեկատվություն է հրապարակել, համաձայն որի ակումբը երկարաձգել է պայմանագիրը թիմի 53-ամյա կիսապաշտպան Կաձույոսի Միուրայի հետ։ Համաձայն պայմանագրի՝ ճապոնացի ֆուտբոլիստը կշարունակի իր ելույթները «Յոկոհամայի» կազմում մինչև 2020-21 մրցաշրջանի ավարտ՝ 2022 թվականի հունվարի 31-ը։ Այս մրցաշրջանը կլինի թվով 36-րդը նրա պրոֆեսիոնալ կարիերայում։ «Նախորդ մրցաշրջանը լավագույնը չէր իմ կարիերայում․ ես բավարարված չեմ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում «Սասուոլոյի» դեմ կայացած խաղի վերջնամասում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր թիմի երրորդ գոլը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։1։ Այդ գոլը թվով 759-րդն էր պորտուգալացու կարիերայում պաշտոնական հանդիպումներում։ Squawka, ESPN և այլ հեղինակավոր աղբյուրներ վկայում են, որ այս ցուցանիշով Ռոնալդուն հավասարվեց Ավստրիայի և Չեխոսլովակիայի հավաքականների նախկին հարձակվող Յոզեֆ Բիցանին (759 գոլ), […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն` 1:0 հաշվով առավելության հասավ «Վոթֆորդի» նկատմամբ։ Հաղթական գնդակը խաղի 5-րդ րոպեին իր ակտիվում գրանցեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքտոմինայը։ 24-ամյա ֆուտբոլիստն այդ խաղին մասնակցեց ավագի թևկապով։ «Խաղը շատ լավ սկսեցինք․ առաջին 30 րոպեներին մեզ հաջողվում էր վերահսկել գնդակի տեղաշարժը։ Երկրորդ խաղակեսում մենք հոգնել էինք և […]
Ավելին
1 25 26 27 28 29 40

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025