0:20 հաշվով պարտված թիմը հեռացվել է Իտալիայի C սերիայից
Իտալիայի C սերիայում օրերս «Պրո Պիոչենցա» թիմը պարտվել էր «Կուենոյին» 0:20 հաշվով:
Մրցաշրջանի ամբողջ ընթացքում չֆինանսավորված թիմը հանդիպումը սկսել էր 7 խաղացողով. 6 ֆուտբոլիստների հետ խաղին մասնակցել էր նաև մերսողը:
Football Italia-ն տեղեկացնում է, որ ակումբը մասնակցել է հանդիպմանը, որպեսզի չորակազրկվի և դուրս չմնա առաջնությունից: Ամեն դեպքում, լիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել չֆինանսավորվող ակումբին հանել առաջնությունից:
«Վերջիվերջո որոշումը հետևյալն էր. ակումբը, որը ամբողջ մրցաշրջանի ընթացքում չի ֆինանսավորել անձնակազմին, չի կարող մասնակցել առաջնությանը: Մենք որոշեցինք հանել «Պրո Պիաչենցան» C սերիայից»,- ասել է լիգայի նախագահ Ֆրանչեսկո Գիրելին: