Բորնմութը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Լիվերպուլին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» «Վիթալիթի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «բալերը» հաղթեցին 1:0 հաշվով։
Գարի Օ’Նիլի թիմին հաղթանակ պարգևեց 28-րդ րոպեին Ֆիլիպ Բիլինգի խփած միակ գոլը։
Նշենք, որ 0:1 հաշվի ժամանակ Մոհամեդ Սալահը վրիպեց 11-մետրանոցից. նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։
Այս հաղթանակից հետո «Բորնմութը» վաստակեց 24 միավոր` բարձրանալով 16-րդ հորիզոնական։
«Լիվերպուլը», 42 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Գարի Օ'Նիլ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Ֆիլիպ Բիլինգ