Բորուսիան պարտվեց՝ հավասարվելու հնարավորություն տալով Բավարիային (տեսանյութ)
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին». տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով:
Հանդիպման 24-րդ չոպեին Չի Դոն-Վոնը բացել է հաշիվը: 68-րդ րոպեին հարավկորեացի ֆուտբոլիստը հիանալի հարվածով գնդակն ուղարկել է Բյուրկիի դարպասը՝ ձևակերպելով դուբլ: Հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Ալկասերը կրճատել է հաշվի տարբերությունը:
Այս պարտությունից հետո ընթացիկ առաջատարը 54 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Տուրի հանդիպումը դեռ չանցկացրած «Բավարիան» ունի 51 միավոր. մյունխենյան թիմը այսօր՝ մարտի 2-ին հյուրընկալվելու է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Հատկանշական է, որ «Աուգսբուրգը», որը 15-րդ հորիզոնականում է և համառ պայքար է մղում վտանգավոր գոտուց հեռու լինելու համար, պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: