Բավարիան հաղթեց 2 անգամ հաշվի մեջ զիջելուց հետո (տեսանյութ)

Բավարիան հաղթեց 2 անգամ հաշվի մեջ զիջելուց հետո (տեսանյութ)

16/02/2019 - 01:24

Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրը մեկնարկեց «Աուգսբուրգ»-«Բավարիա» հանդիպումով: Մյունխենյան թիմը հաղթեց 3:2 հաշվով:

Տանտերերը 1-ին իսկ րոպեին բացել են հաշիվը. պատահմամբ գնդակը սեփական դարպասն է ուղարկել Գորեցկան: 16 րոպե անց Կոմանը հավասարեցրել է հաշիվը: Եվս 6 րոպե և Դոնգի գոլի շնորհիվ «Աուգսբուրգը» դարձյալ առաջ է անցել հաշվի մեջ:

Դեռ առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին Կոմանը դուբլ է ձևակերպել՝ հավասարեցնելով հաշիվը: 53-րդ րոպեին Դավիդ Ալաբայի գոլը հաղթանակ է պարգևել Գերմանիայի գործող չեմպիոնին:

Այս հաղթանակից հետո Նիկո Կովաչի գլխավորած թիմը 48 միավորով մոտենում է առաջատար «Բորուսիային», որն ունի 50 միավոր և մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023