Բայերը ջախջախեց Վարդերին` դառնալով Բունդեսլիգայի չեմպիոն 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» տնային խաղում մրցեց Բրեմենի «Վերդերի» դեմ։
Հանդիպման ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆլորիան Վիրցը, մեկական գոլ էլ խփեցին Վիկտոր Բոնիֆացեն ու Գրանիտ Ջական։
«Բայերը» վաստակեց 79 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։ «Դեղագործները» պատմության մեջ առաջին անգամ դարձան Բուդնեսլիգայի չեմպիոն։
«Վերդերը», 31 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Խաբի Ալոնսո