Իտուրալդե Գոնսալես. «Պիկեի դրվագում ակնհայտ 11-մետրանոց էր»

Իտուրալդե Գոնսալես. «Պիկեի դրվագում ակնհայտ 11-մետրանոց էր»

28/11/2021 - 16:01

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։

Այդ հանդիպման 6-րդ րոպեին վիճելի դրվագ է գրանցվել. «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, սակայն գլխավոր մրցավար Սեսար Սոտո Դելգադոն, դրվագը քննարկելով իր օգնականների հետ, որոշեց չնշանակել 11-մետրանոց հարված։

Բանն այն է, որ VAR համակարգի պատասխանատու Խոսե Մունուերա Մարտինոն Դելգադոյին չի կանչել անձամբ դիտելու դրվագի տեսակրկնապատկերը։

Նախկին մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը մեկնաբանել է այդ դրվագը.

«Պիկեի դրվագում ակնհյատ 11-մետրանոց էր։

Պիկեն իջեցրեց ձեռքը։ Նա նետվեց դեպի գնդակը, որը դիպավ նրա աջ, այլ ոչ թե ձախ ձեռքին, որի ուղղությամբ էլ ընթանում էր այն։

Եթե VAR-ը չի միջամտում նման դրվագներին, ապա այն համարում է, որ ձեռքը գնտվում էր բնական դիրքում, սակայն եթե դու պատասխանատու ես VAR-ի համար և կարծում ես, որ դա բնական դիրք է, ուրեմն չես համապատասխանում լինել VAR-ի պատասխանատու»,- նշել է նախկին մրցավարը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023