Կուրտուան թիմային ընթրիքի մասին․ Մենք պայմանավորվեցինք 21։30-ին, բայց…

Կուրտուան թիմային ընթրիքի մասին․ Մենք պայմանավորվեցինք 21։30-ին, բայց…

17/02/2019 - 16:07

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Sky Sports-ին պատմել է, թե ինչու մի անգամ Գարեթ Բեյլը չի մասնակցել թիմային ընթրիքին։

«Ես ապրում եմ որպես մարդ, ով ծնվել և մեծացել է Մադրիդում։ Ես սնվում եմ ուշ ժամի և քնում եմ ուշ ժամի. դա այդպես է։

Մի անգամ մենք թիմով ընթրում էինք, բայց Բեյլը և Թոնի Կրոսը չներկայացան։ Նրանց կարծիքով ընթրիքը նշանակվել էր շատ ուշ ժամի։

Մենք պայմանավորվել էինք երեկոյան 21։30-ին հանդիպել ռեստորանի մոտ, իսկ ընթրել սկսեցինք 22։15-ի կողմերը, կեսգիշերին մոտ մենք արդեն սուրճ էինք խմում։

Մենք քնում ենք կեսգիշերն անց 01։00-ի կողմերը, իսկ մարզումը սկսվում է առավոտյան 11։00-ին։ Կարծում եմ՝ դա իդեալական ժամանակ է։ Բայց Բեյլը մեզ ասաց․«Ես չեմ գա, տղաներ, ես 23։00-ին պետք է քնեմ»։

Իսկ այն հարցին, թե ինչպես են թիմում անվանում Բեյլին, Կուրտուան ասել է․ «գոլֆիստ»

«Շատ դժվար է նկարագրել Բեյլին մեկ բառով։Ես կասեյի նա այնքան տաղանդավոր է, բայց ցավում եմ, որ այդ տաղանդը չի կարողանում այնքան հաճախ շողալ»,- ավելացրել է բելգիացին։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022