«Սևիլիան» Կապառոսի վերադարձից հետո ոչ մի հաղթանակ չի տարել 🎥
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Սևիլիան» սեփական դաշտում մրցել է «Լեգանեսի» դեմ։ Գոլառատ պայքարում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվել է 2:2 հաշիվը։ Անդալուզյան ակումբից աչքի են ընկել Կիկե Սալասն ու Իսակ Ռոմերոն, «Լեգանեսից»` Մունիր Էլ Հադադին ու Խավի Էրնանդեսը։ «Սևիլիան» 38 միավորով 15-րդն է, «Լեգանեսը»` 31 միավորով 19-րդը։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից «Սևիլիան» մարզում է […]