Author Archives: Miqayel

Կևին դե Բրույնեի հեռահար հարվածով խփած հիանալի գոլը Ռեալի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման 67-րդ րոպեին «քաղաքաբնակների» կազմից հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Կևին դե Բրույնեն` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալն առաջին կեսից հետո հաղթում է Ման. Սիթիին🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Առաջին կեսից հետո «արքայական» ակումբը հաղթում է 1:0 հաշվով. գոլի հեղինակ է դարձել Վինիսիուսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Վինիսիուսի հիասքանչ գոլը Ման. Սիթիի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ 36-րդ րոպեին «արքայական» ակումբը նետվեց կայծակնային հակագրոհի, որը հեռահար հարվածով եզրափակեց Վինիսիուսը` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալ Մադրիդ – Մանչեսթեր Սիթի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

«Սաուդյան Արաբիայում խաղալ նախկինում արդեն վաստակած գումարի համար ինձ խղճուկ կթվար». Վան Բաստենը` Մեսսիի մասին.

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Մարկո վամն Բաստենը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի` կարիերան Սաուդյան Արաբիայում հավանական շարունակության մասին. «Սաուդյան Արաբիայում խաղալ նախկինում արդեն վաստակած գումարի համար ինձ խղճուկ կթվար։ Մեսսին պետք է զբաղվի այն ամենով, ինչ սիրում է։ Նա պետք է լինի ինքն իր ղեկավարը»,- Վան Բաստենի խոսքերը մեջբերում է Marca-ն։ Հիշեցնենք, որ Մեսսիի ու […]

FootGoal. Հենոյի պատմական հնարավորությունն ու Չեմպիոնների լիգայի մյուս բոլոր ինտրիգները»

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը` նվիրված Չեմպիոնների լիգայի բոլոր ինտրիգներին և Հենրիխ Մխիթարյանի պատմական հնարավորությանը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալ Մադրիդ – Մանչեսթեր Սիթի հանդիպման մրցավարական անձնակազմը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Արթուր Դիաշ (Պորտոիգալիա) Եզրային մրցավարներ – Պաուլու Սոարեշ, Պեդրու Ռիբեյրու (երկուսն էլ` Պորտուգալիա) Չորրորդ մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա) VAR համակարգի պատասխանատուներ – Մասիմիլիանո Իրատի (Իտալիա), Տիագու Մարտինշ (Պորտուգալիա) […]

Գվարդիոլա. «Մի օր Ման. Սիթին դուրս կգա ՉԼ եզրափակիչ և կհաղթի այն»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումից առաջ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմը Մադրիդ է մեկնել` եզրափակիչ դուրս գալու համար. «Նախորդ մրցաշրջանում մենք եկել էինք այստեղ` եզրափակիչ դուրս գալու նպատակով։ Մենք երկու խաղում էլ լավ խաղացինք, բայց դա բավարար չէր։ Այդուհանդերձ, ինչ տեղի է […]

Ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլային պահ ստեղծած ստեղծած ֆուտբոլիստները

Հեղինակավոր Squawka վիճակագրական ընկերությունը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանում եվրոպական թոփ-5 առաջնություններում ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստներին, որի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մի շարք մասնագետներ հավակնում են գլխավորել Նապոլին, եթե Սպալետին հեռանա զբաղեցրած պաշտոնից

Չնայած «Նապոլին» վերջերս 33 տարվա դադարից հետո դարձավ Ա սերիայի չեմպիոն, հնարավոր է, ակումբում մարզչական փոփոխություն տեղի ունենա։ Ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին դժգոհ է ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի` իր հանդեպ վերաբերմունքից։ Աղբյուրի փոխանցմամբ` 64-ամյա մասնագետին դուր չի եկել այն հանգամանքը, որ Դե Լաուրենտիսը պայմանագրի երկարաձգման մասին իրեն տեղեկացրել […]

1 673 674 675 676 677 1,935