Author Archives: Miqayel

10 գոլ ու անհավատալի comeback! Շվեդական ակումբը թրիլերային հաղթանակ է տարել 🎥

Շվեդիայի բարձրագույն խմբի` Ալսվենսկանի 18-րդ տուրում «Բրոմապոյկարնան» անհավանական խաղում 6:4 հաշվով սեփական դաշտում հաղթել է «Նորշյոպինգին»։ «Նորշյոպինգը» 36-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 4:1 հաշվով, սակայն տանտերերը հետագայում կարողացան 5 անպատասխան գոլ խփել ու անհավատալի comeback անել։ «Բրոմապոյկարնայից» հեթ-տրիկ գրանցեց Վիկտոր Լինդը, Ադամ Յակոբսենն աչքի ընկավ երկու, իսկ Վիլմեր Ուդելֆալկը` մեկ անգամ։ «Նորշյոպինգից» դուբլ ձևակերպեց Դավիդ […]

Սպերցյանի ասիստից հետո Կորդոբան անզուգական հաղթական գոլ է խփել 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման միակ գոլը 87-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփել է կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումը։ «Կրասնոդարի» ավագն արդյունավետ է մեկնարկել նոր մրցաշրջանը և 3 խաղում 1 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ Մուրադ […]

Արգենտինացի ֆուտբոլիստի անհավանական գոլը ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթում 🎥

ՄԼՍ-ը ներկայացնող «Սիեթլ Սաունդերսը» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության առաջին տուրում 7:0 հաշվով ջախջախել է մեքսիկական «Կրուս Ասուլին»։ Ամերկյան թիմից 73-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Պեդրո դե լա Վեգան։ 90+1-րդ րոպեին արգենտինացի վինգերը մեկ հպումով կատարած պտտեցրած հարվածով անհավանական գոլ է խփել` եզրափակելով Ալեքսանդր Ռոլդանի ոչ պակաս գեղեցիկ փոխանցումը։ 24-ամյա Դե լա Վեգան այդ խաղում […]

Անվանի ակումբը դիտարկում է Հայաստանի Մ-19 ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը

«Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է կարիերան շարունակել Էյնդհովենի ՊՍՎ-ում, գրում է WFCGRONINGEN-ը։ Նիդերլանդների 26-ակի չեմպիոնը երտասարդական թիմի` «Յոնգ ՊՍՎ»-ի համար դիտարկում է մի շարք ֆուտբոլիստներ ձեռք բերելու տարբերակներ, որոնց թվում է նաև17-ամյա Գերագուսյանը։ Թեկնածուներից մյուսն էլ «Վիտեսի» կիսապաշտպան Յիմ Կոլերն է։ Գերագուսյանն անգլիական «Սանդերլենդի» Մ-21 թիմում 14 խաղում 5 գոլ է խփել, […]

Պաշտոնական. Հին Մին Սոնը կհեռանա «Տոտենհեմից»

«Տոտենհեմի» ավագ Հին Մին Սոնը հայտնել է ակումբից հեռանալու որոշման մասին. «Կարիերայիս ամենադժվար որոշումն է։ Այնքա՜ն հիանալի հիշողություններ ունեմ։ Շատ դժվար էր որոշում կայացնելը։ Նոր միջավայր է հարկավոր, որպեսզի կարողանամ առաջ մղել ինքս ինձ։ Փոփությունների կարիք ունեմ. 10 տարին երկար ժամանակ է։ Հյուսիսային Լոնդոն եկա որպես երեխա` 23 տարեկանում, իսկ այժմ ակումբը կլքեմ` ինչպես հասուն […]

ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանության անցկացման օրն ու վայրը

Աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում, հայտնում է ESPN-ը։ Միջոցառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Լաս Վեգասի աշխարհահռչակ «Սֆեր» գնդաձև շենքում, որի գլխավոր դահլիճը տեղավորում է մոտ 17 հազար մարդ։ Վիճակահանության ժամանակ կձևավորվեն խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի աշխարհի առաջնությանը […]

Սելարայանի հիասքանչ գոլը «Բելգրանոյի» կազմում 🎥

Արգենգինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բելգրանոն» 2:0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 71-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։ Ռիկարդո Զելինսկիի գլխավորած թիմը գավաթի քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի «Ատլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» դիմակայության […]

«Զվարթնոց» օդանավակայանում բացվել է YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքը

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի VIP գոտում, միաժամանակ Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoEstate և YoDoor նախագծերի համատեղ մետավերս տարածքի բացումը, որի ընթացքում ներկայացվել են տեխնոլոգիական այդ երկու բացառիկ նախագծերի հնարավորությունները։ YoEstate-ը՝ NFT-ների նոր տեսակի առցանց շուկա է, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել անշարժ գույքի, արվեստի գործերի, երգերի և այլ ոլորտների NFT-ներ։ Հարթակը ոչ միայն […]

«Ռեալն» ընկերական հանդիպում կանցկացնի օգոստոսի 12-ին

Մադրիդի «Ռեալը» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին և կմրցի Ավստրիայի Բունդեսլիգան ներկայացնող «Տիրոլի» դեմ, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը: Հանդիպումը կկայանա Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին: «Տիրոլը» Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 9-րդ տեղը: Մադրիդյան գրանդի՝ 2025/26 մրցաշրջանում առաջին հանդիպումը նախատեսված է օգոստոսի 19-ին՝ «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի առաջին […]

Աղբյուր. Եղիշե Մելիքյանը, մեծ հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի հավաքականը

Եղիշե Մելիքյանը մոտ օրերս կհեռանա «Փյունիկից» ու, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Նախքան հունգարական «Դյորի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը (1:3) Մելիքյանը հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ և քննարկումներ ունեցել։ «Փյունիկում» Մելիքյանին փոխարինելու ամենահավանական թեկնածուն էլ Վարդան Մինասյանն է։ Նա «նռնագույնների» կազմի ֆուտբոլիստներից շատերի հետ աշխատել […]

1 47 48 49 50 51 1,931