Author Archives: Miqayel

«Բարսան» երկու երկու գնդակի տարբերությամբ հաղթում է «Ատլետիկոյին» առաջին խաղակեսից հետո 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «բլաուգրանան» Մարկ Բերնալի ու Ռաֆինիայի գոլերի շնորհիվ հաղթում է 2:0 հաշվով։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը հաղթել է 4:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը հաղթել էր 4:0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի ժամը 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

Լապորտա. «Ես և ամբողջ «Բարսան» հավատում ենք comeback-ին»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կայանալիք պատասխան հանդիպման մասին, հայտնում է Mundo Deportivo-ն։ «Ես և ամբողջ «Բարսան» հավատում ենք comeback-ին։ Դա հնարավոր է, ու բոլոր երկրպագուները տրամադրված են դրան։ Մենք ունակ և մոտիվացված թիմ ունենք, որը կարող է comeback անել։ Սա երիտասարդ, ռիսկի գնացող թիմ է։ […]

Ռոդրիգոն ծանր վնասվածք է ստացել` երկարատև ժամանակով շարքից դուրս մնալով

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղում (0:1) աջ ոտքի ծնկի խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք է ստացել, հայտնում է «լոս բլանկոսի» պաշտոնական կայքը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` բրազիլացի ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 7 ամիս։ Ակնկալվում է, որ 25-ամյա եզրայինը խաղադաշտ կվերադառնա միայն 2027թ. սկզբին։ Այսպիսով, վինգերը բաց […]

Պաշտոնական. Մխիթարյանի նախկին թիմակիցը վերադարձել է հայրենիք 📸

Տարաս Ստեպանենկոն վերադարձել է հայրենիք և տեղափոխվել «Կոլոս», հայտնում է ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 36-ամյա կիսապաշտպանի նախորդ ակումբը թուրքական «Էյուսպորն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2025թ. փետրվարից, մասնակցել է 18 հանդիպման։ Վետերան ֆուտբոլիստն առավել հայտնի Դոնեցկի «Շախտյորում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից (2010-2025թթ.), 440 խաղում գրանցել […]

Լա լիգայի ֆավորիտները` ըստ Opta-ի

Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունն Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրից հետո թարմացրել է առաջնության չեմպիոն դառնալու ֆավորիտների շանսերը։ «Խետաֆեից» կրած պարտությունից (0:1) հետո Մադրիդի «Ռեալի» չեմպիոն դառնալու շանսերը նվազել են մինչև 20,37 տոկոսի։ Պրեմիերայի չեմպիոնությունը 79,51 տոկոս հավանականությամբ կնվաճի «Բարսելոնան»։ Մադրիդի «Ատլետիկոն» և «Վիլյառեալը» չեմպիոն դառնալու չնչին շանսեր ունեն` համապատասխանաբար 0,1 և 0,02 տոկոս։ Լա լիգայի […]

Ինչո՞ւ է Մաստանտուոնոն կարմիր քարտ ստացել «Խետաֆեի» դեմ խաղում 🎥

«Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղում (0:1) Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կարմիր քարտ է ստացել գլխավոր մրցավար Ալեխանդրո Մունյիս Ռուիսին վերավորելու համար, հաստատում է As-ը։ 90+5-րդ րոպեին արգենտինացի ֆուտբոլիստն սկսել է դժգոհել մրցավարից ու ասել. «Ի՜նչ ամոթ է, անիծյալ ամոթ»։ Մունյիս Ռուիսն անմիջապես կարմիր քարտ է ցույց տվել նրան։ Այժմ երիտասարդ կիսապաշտպանին […]

«Ֆլամենգոն» 8:0 հաշվով հաղթանակից հետո պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին 🎥

«Ֆլամենգոն» Ֆելիպե Լուիսին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Globo-ի տվյալներով` 40-ամյա մասնագետի պաշտոնանկության պատճառն ակումբի` մրցաշրջանի մեկնարկը ձախողելն է։ «Ֆլամենգոն» 2026թ. մրցաշրջանի մեկնարկում բոլոր մրցաշարերի 15 խաղում տարել է միայն 6 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 7 պարտություն, այդ թվում` Բրազիլիայի Սուպերգավաթի խաղում զիջելով «Կորինտիանսին» (0:2), իսկ Հարավային Ամերիկայի Սուպերագավթի […]

Զիդանը պատմել է, թե ինչու է ԱԱ-2006-ի եզրափակիչում «Պանենկայով» իրացրել 11-մետրանոցը 🎥

Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդար ավագ, նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը խոսել է աշխարհի 2006թ. առաջնության եզրափակիչում իրացրած 11-մետրանոցի մասին, հայտնում է L’Équipe-ը։ ««Պանենկան» յուրօրինակ հնարք է, բայց ես ստիպված դա կիրառեցի, քանի որ դարպասում Ջիջի Բուֆոնն էր։ Նա ինձ շատ լավ էր ճանաչում։ Ես պետք է զարմացնեի նրան, և երբ վերցրի գնդակը, գիտեի արդեն, որ այդպես […]

«Ռեալը» նորից սենսացիոն պարտություն կրեց` հետ մնալով «Բարսայից» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Խետաֆեից»։ Հյուրերի հաղթական գոլը 39-րդ րոպեին խփեց Մարտին Սատրիանոն։ Հանդիպման հերոսներից էր «Խետաֆեի» դարպասապահ Դավիդ Սորիան` կատարելով 7 սեյվ։ «Արքայական» ակումբը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը նախորդ տուրում էլ 1:2 հաշվով պարտվել էր «Օսասունային»։ «Ռեալը» 60 միավորով երկրորդն […]

1 37 38 39 40 41 2,100