Author Archives: Miqayel

18-ամյա Քոբի Մայնուի հիասքանչ գոլը Լիվերպուլի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցում է «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման 67-րդ րոպեին «կարմիր սատաների» կազմից հիասքանչ գոլի հեղինակ դարձավ 18-ամյա կիսապաշտպան Քոբի Մայնուն` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հրանտ-Լեոն Ռանոսի գոլային փոխանցումը «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ի կազմում🎥

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի (Խմբ.` 4-րդ դիվիզիոն) Արևմտյան գոտու 28-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը տանը 4:0 հաշվով հաղթեց «Լիպշտադտին»։ Տանտերերի կազմից հանդիպման առաջին կեսին մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել ճապոնացի Շիո Ֆուկուդային։ Այս հաղթանակից հետո «Բորուսիայի» Մ-23 թիմը վաստակեց 30 միավոր և 18 թիմերի միջև պայքարում […]

Մեսսին խաղադաշտ վերադարձը նշանավորեց գոլով 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 8-րդ խաղում «Ինտեր Մայանին» տնային խաղում մրցեց «Կոլորադո Ռեփթորսի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Ինտեր Մայամիի» կազմում տևական դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Լեո Մեսսին, ով ապաքինվել է վնասվածքից։ Արգենտինացի ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ և արդեն 58-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում 36-ամյա ֆուտբոլիստը խփեց 4-րդ […]

Ատլետիկը բարձրանում է փառքի գագաթնակետին` 40 տարի անց դառնալով Իսպանիայի գավաթակիր 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Բիլբաոյի «Ատլետիկն» ու «Մալյորկան»։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին «Ատլետիկի» ֆուտբոլիստները` հաղթելով 4:2։ Վճռորոշ դարձան «Մալյորկայի» ֆուտբոլիստներ Մանու Մորլանեսի ու Նեմանյա Ռադոնիչի վրիպումները։ Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց «Մալյորկայի» կիսապաշտպան Դանիել Ռոդրիգեսը, իսկ […]

Էդուարդ Սպերցյանը հոբելյանական հանդիպումն է անցկացրել Կրասնոդարի կազմում 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 4:3 հաշվով հաղթեց «Պարի ՆՆ»-ին։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, որը դարձավ դուբլի հեղինակ` գոլերից մեկը խփելով տուգանայինից կատարած հարվածով։ Հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրեց հոբելյանական` 100-րդ հանդիպումը։ Այդ ընթացքում 23-ամյա ֆուտբոլիստը խփել է 32 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Էդուարդ Սպերցյանի տպավորիչ գոլը տուգանայինի իրացումից հետո 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթեց «Պարի ՆՆ»-ին։ «Ցլերի» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Հատկախեզ գեղեցիկ ստացվեց 23-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլը, երբ 80-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21 խաղում խփել է 10 […]

Բավարիայի հերթական ֆիասկոն. Հայդենըայմը ֆանտաստիկ comeback արեց «ռեկորդ մայսթերի» դեմ խաղում🎥

Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Հայդենհայմի» դեմ։ Առաջին կեսում «ռեկորդ մայսթերը» երկու գնդակի առավելություն ստացավ. աչքի ընկան Հարի Քեյնն ու Սերժ Գնաբրին։ Այդուհանդերձ, երկորդր խաղակեսում «Հայդենհայմը» ֆանտաստիկ comeback արեց` հաղթելով 3:2 հաշվով։ Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Թիմ Կլայնդինստը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կևին Զեսան։ Ֆրենկ Շմիդտի թիմը վաստակեց 33 միավոր […]

Այսօր կկայանա Իսպանիայի գավաթի եզրափակիչը

Այսօր` ապրիլի 6-ին, Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում կկայանա Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը։ Միմյանց դեմ կմրցեն Բիլբաոյի «Ատլետիկն» ու «Մալյորկան»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ալվեսը` բանտային կյանքի մասին. «Ես գոյատևում եմ որտեղ էլ լինեմ»

«Բարսելոնայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսն առաջին անգամ խոսել է բանտային կյանքի ու դատական գործընթացի մասին. «Այժմ յուրաքանչյուր ուրբաթ պետք է ներկայանամ դատարան և վերջ։ Այլ բան պետք չէ անել։ Եթե այս ամենը համեմատեմ ֆուտբոլի հետ, ապա այն հանդիպմանը, որին ես պետք է մասնակցել, տեղի է ունենում դատարանում, սակայն չգիտեմ, […]

Բարսեղյանի ֆանտաստիկ բենեֆիսը. Սլովանը խոշոր հաշվով հաղթեց Ժիլինային 🎥

Սլովակիայի Nike Liga-ի 26-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ժիլինային»։ Հանդիպման հերոս դարձավ «Սլովանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել իր խաղընկեր Նինո Մարչելիին։ Հայ ֆուտբոլիստը Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանում 25 խաղում խփել է արդեն 10 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ […]

1 380 381 382 383 384 1,919