Author Archives: Miqayel

Սպերցյան. «Շոկ կլինի, երբ նրանք ավարտեն կարիերան»

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт-Экспресс» պարբերականին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի հավանական ավարտի մասին։ «Բարդ է ասել, թե ինչ կլինի, երբ նրանք երկուսով ավարտեն կարիերան։ Չեմ պատկերացնում, թե առահասարակ ֆուտբոլում և սպորտում ինչ տեղի կունենա։ Կարծում եմ` շոկ կլինի, երբ նրանք ավարտեն կարիերան։ […]

Դեկու. ««Բարսան» ապացուցեց, որ պայքարում է բոլոր տիտղոսների համար»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին, հայտնում է Sport.es-ը։ «Մեզ երկրպագուների աջակցությունն էր հարկավոր, ու մենք ստացան այն։ Թիմը հիասքանչ հանդիպում անցկացրեց, բայց 0:4-ը հետ բերելը շատ բարդ է։ Մենք գիտեինք դա։ «Բարսան» ապացուցեց, որ պայքարում է բոլոր տիտղոսների համար։ Չենք կարող […]

Ինսինյեն Իտալիա վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել 🎥

Իտալիայի Բ սերիայի 27-րդ տուրում «Պեսկարան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Պալերմոյին»։ Տանտերերից 55-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Իտալիայի ազգային հավաքականի նախկին վինգեր Լորենցո Ինսինյեն։ 34-ամյա անվանի ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում համալրել «բիանկաձուրիի» կազմը` հայրենիք վերադառնալուց հետո խփելով առաջին գոլը։ Ինսինյեն առավել հայտնի է «Նապոլիում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից, որի կազմում 434 […]

Մի շարք խոշոր ստադիոններ հավակնում են ընդունել Ֆինալիսիմայի հանդիպումը

Մի շարք խոշոր ստադիոններ հավակնում են ընդունել Ֆինալիսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը, տեղեկացնում է Touchline-ը։ Հանդիպումը կարող է կայանալ Լոնդոնի «Ուեմբլի» (90000 հանդիսական) Մադրիդի «Բեռնաբեու» (83186), Նյու Յորքի «Մետլայֆ» (82500) կամ Հռոմի «Օլիմպիկո» (70634) ստադիոնում։ ՈՒԵՖԱ-ն նախապես հաստատել էր, որ Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի չեմպիոնների միջև հանդիպումը նախատեսված է մարտի 27-ին Կատարի Լուսայիլ քաղաքում։ Այդուհանդերձ, […]

Ռաֆայել Նադալը, մեծ հավանականությամբ, կտեղափոխվի Հայաստան

Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Սյունիքը», մեծ հավանականությամբ, պայմանագիր կստորագրի բրազիլացի հարձակվող Ռաֆայել Նադալի հետ, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ամենահայտնի ակումբներից մեկի` «Սան Պաուլոյի» սան է։ Նա խաղացել է նաև «Բոտոֆոգո Ռիբերյան Պրետուի» ու «Օպերարիոյի» Մ20 թիմերում։ «Սյունիքը» Առաջին խմբի ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում 37 միավոր է վաստակել ու երրորդ տեղում է։ […]

Սիմեոնե. «Ֆլիկին ասացի, որ «Բարսան» հիասքանչ է խաղում»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» դեմ կայացած պատասխան հանդիպման (0:3) մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Հանսի Ֆլիկին ասացի, որ «Բարսան» հիասքանչ է խաղում։ Այդ թիմը շատ բարձր մակարդակ ունի։ Նրան նաև ասացի, որ հուսով եմ` կհանդիպենք նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում»,- նշել է արգենտինացի մասնագետը։ «Ատլետիկոն» […]

Իտալիայի գավաթ. «Ինտերն» ու «Կոմոն» «տխուր» խաղով ոչ-ոքի գրանցեցին 🎥

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Կոմոն» ու «Ինտերը» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին։ Ակումբները բավական դժգույն հանդիպում անցկացրին` միասին վերցրած կատարելով ընդամենը մեկ դիպուկ հարված։ Հանդիպման միակ դիպուկ հարվածը կատարեց «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը։ «Ինտերը», առհասարակ, հանդիպման ընթացքում ունեցել է ընդամենը 0,07 xG (խմբ.` սպասվող գոլեր)։ Միլանյան գրանդի կամզում 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային […]

«Լիվերպուլի» կատարյալ ֆիասկոն! «Վուլվզը» 90+4-ին հաղթանակ կորզեց «կարմիրներից» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Վուլվերհեմփոնը» սեփական դաշտում 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ կորզեց «Լիվերպուլից»։ «Գայլերին» 78-րդ րոպեին առաջ մղեց Ռոդրիգու Գոմեշը։ Պորտուգալացի պաշտպանը նախորդ տուրում էլ 90+8-ին գրավել էր «Ասթոն Վիլայի» դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին` 2:1։ Մերսիսայդյան գրանդից 83-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Մոհամեդ Սալահը։ Թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կվաժանվեն, բայց 90+4-րդ րոպեին […]

Comeback-ը շատ մոտ էր! «Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Ատլետիկոյին», բայց դուրս չեկավ եզրափակիչ 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամ Նաու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդն առավելության էր հասել 4:0 հաշվով։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Մարկ Բերնալը, գոլ խփեց նաև Ռաֆինիան։ Այսպիսով, չնայած խոշոր հաշվով պարտությանը` «Ատլետիկոն» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Սոսիեդադ» […]

Իսպանիայի գավաթ. «Բարսան» 3-րդ գնդակն ուղարկեց «Ատլետիկոյի» դարպասը 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ «Բլաուգրանայից» 72-րդ րոպեին գոլ խփեց Մարկ Բերնալը` հաշիվը դարձնելով 3:0։ 18-ամյա ֆուտբոլիստը դուբլ գրանցեց։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը հաղթել է 4:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

1 36 37 38 39 40 2,100