Author Archives: Miqayel

Դանի Կարվախալը բացեց հաշիվը ՉԼ եզրափակիչում🎥

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցում է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Հանդիպման 74-րդ րոպեին «արքայական» ակումբից աչքի ընկավ Դանի Կարվախալը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բորուսիան ու Ռեալն առաջին կեսից հետո չեն պարզում հաղթողին 🎥

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցումեն Դորտմունդի «Բորուսիան» ու Մադրիդի «Ռեալը»։ Առաջին կեսից հետո կողմերը չեն պարզում հաղթողին. հաշիվը չի բացվել։ Առաջին 45 րոպեներեն անցան գերմանական ակումբի ճնշող առավելությամբ։ Էդին Թերզիչի սաները չիրացրին մի շարք իրական գոլային պահեր։ Դրվագներից մեկում Նիկլաս Ֆյուլկրուգի հարվածից հետո գնդակ դիպավ դարպասաձողին, իսկ Կարիմ Ադեյեմին մյուս դրվագում շրջանցեց «Ռեալի» […]

Բորուսիա Դորտմունդ – Ռեալ Մադրիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Դորտմունդի «Բորուսիան» ու Մադրիդի «Ռեալը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ռեալի մեկնարկային կազմը Բորուսիայի դեմ խաղում

Չեմպիոնների լիգայի եզրափաիչում Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։ «Արքայական» ակումբը հանդիպումը կսկսի հետևյալ մեկնարկային կազմերով.

ՉԼ եզրափակիչ. Բորուսիայի ու Ռեալի հայտացուցակները

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Դորտմունդի «Բորուսիան» ու Մադրիդի «Ռեալը»։ Երկու ակումբներն էլ ներկայացրել են հանդիպմանը հայտավորված ֆուտբոլիստներին։ «Բորուսիա Դորտմունդ» Դարպասապահներ – Գրեգոր Կոբել, Ալեքսանդր Մայեր, Մարցել Լոտկա։ Պաշտպաններ – Յան Մատսեն, Մաթս Հումելս, Նիկլաս Զյուլե, Նիկո Շլոտերբեկ, Յուլիան Ռիերսոն։ Կիսապաշտպաններ – Մարիուս Վոլֆ, Ջեյդոն Սանչո, Կիել-Արիկ Վետիեն, Մարկո Ռոյս, Մարսել Զաբիտցեր, […]

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Այսօր` հունիսի 1-ին, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը. միմյանց դեմ են մրցելու Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբը 18-րդ անգամ է խաղալու եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում։ «Ռեալը» նախորդ 17 եզրափակիչներից 14-ում հաղթել է և մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է։ «Սերուցքայինները» վերջին 8 եզրափակիչներում միայն հաղթել են։ Ակումբը […]

Աղբյուր. «Փյունիկը միջազգային հանդիպումները կխաղա Թբիլիսիում»

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկը» եվրագավաթային հանդիպումներն անցկացնելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում. «Մեր օրերում զարմանալու թերևս քիչ բան կա: Պարզվում է, սակայն, որ ՀՀ գործող իշխանությունների սիրելի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը գնում է ավելի հեռուն ու անցնում է երևակայության հնարավոր բոլոր սահմանները: Ըստ էության, սենսացիոն բան կարող է տեղի ունենալ՝ Հայաստանի նորընծա […]

Կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 🎥

Կանանց Հայաստանի հավաքականը Եվրո-2025-ի որակավորման C դիվիզիոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում տանը մրցեց Ղազախստանի թիմի դեմ։ Համառ պայքարում Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով։ Արտակ Ադամյանի թիմից աչքի ընկան Աննա Դալլաքյանն ու Մարալ Արթինը։ Ղազախների միակ գոլը խփեց Կամիլա Կուլմագամբետովան։ Այս հաղթանակից հետո կանանց Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր և 4-րդ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը։ […]

Գործարքը կայացած է. Մոուրինիոն շուտով կվերադառնա աշխատանքի

Ժոզե Մոուրինիոն կնշանակվի թուրքական «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պորտուգալացի մասնագետը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու Ստամբուլը ներկայացնող ակումբի հետ։ Աղբյուրի փեխանցմամբ` մայիսի 31-ի առավոտյան 61-ամյա մարզիչը բանավոր համաձայնության է հասել «Ֆեներբախչեի» հետ, իսկ այնուհետև ստորագրել նախապես համաձայնեցված պայմանագիրը։ Մոուրինիոյի վերջին ակումբը եղել է «Ռոման», որը մարզել է […]

Կանանց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հիանալի անցումն ու գոլը Ղազախստանի դեմ խաղում 🎥

Կանանց Հայաստանի հավաքականը Եվրո-2025-ի որակավորման C դիվիզիոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում Արմավիրում մրցում է Ղազախստանի թիմի դեմ։ 13-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Աննա Դալլաքյանը հարձակման աջ եզրով հիանալի անցում ձեռնարկեց և գրավեց մրցակցի դարպասը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 340 341 342 343 344 1,915