Author Archives: Miqayel

Եվրո-2024. Անգլիան իր ոճի խաղով ոչ-ոքի գրանցեց Դանիայի դեմ 🎥

Եվրո-2024-ի C խմբի երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը Ֆրանկֆուրտում մրցեց Դանիայի թիմի դեմ։ Անգլիացիները բավական արագ` արդեն 18-րդ րոպեին, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի ջանքերով բացեցին հաշիվը, սակայն 34-րդ րոպեին Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Հյուլմանը հեռաբար հիանալի հարվածով խփեց Դանիայի պատասխան գոլը։ Հանդիպման հետագա ընթացքում «երեք առյուծները» իրենց բնորոշ իներտ ու պրագմատիկ ֆուտբոլով աչքի ընկան։ Գարեթ […]

Եվրո-2024-ին արդեն ավելի շատ հեռահար հարվածով գոլ է եղել, քան ԱԱ-2022-ի ամբողջ ընթացքում 🎥

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Դանիայի հավաքականը Ֆրանկֆուրտում մրցում է Անգլիայի թիմի դեմ։ Դանիցացիներից 34-րդ րոպեին հեռահար հարցածով աչքի ընկավ Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Հյուլմանը։ Opta-ն գրում է, որ Եվրո-2024-ի ընթացքում ֆուտբոլիստները հեռահար հարվածներով խփել են արդեն 13 գոլ։ ԱԱ-2022-ի ամբողջ ընթացքում գրանցվել էր 12 հեռահար հարվածով գոլ։ Եվրո-2024-ին ֆուտբոլիստները գերազանցել են նաև Եվրո-2020-ի խմբային […]

Եվրո-2024. Սերբիան 90+6-րդ րոպեին դրամատիկ ոչ-ոքի կորզեց Սլովենիայից🎥

Եվրո-2024-ի C խմբի երկրորդ տուրում Մյունխենի «Ալիանց Արենա» միմյանց դեմ մրցեցին Սլովենիայի ու Սերբիայի հավաքականները։ Համառ պայքարում անցած խաղում հաղթող չեղավ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Մատյաժ Կեկի գլխավորած հավաքականին 69-րդ րոպեին առաջ մղեց Ժան Կարնիչնիկը, իսկ սերբերի պատասխան գոլը 90+6-րդ րոպեին խփեց իտալական «Միլանի» հարձակվող Լուկա Յովիչը։ Սլովենիայի հավաքականը վաստակեց 2 միավոր և C խմբում երկրորդ […]

Կոպա Ամերիկա-2024. Բոլոր հավաքականների հայտացուցակները

Այսօր` հունիսի 20-ին, մեկնարկելու է Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Ներկայացնում ենք մրցաշարի բոլոր 16 մասնակիցների վերջնական հայտացուցակները. Խումբ A Պերու Դարպասապահներ – Պեդրո Գալեսյե («Օռլանդո Սիթի», ԱՄՆ), Դիեգո Ռոմերո («Ունիվերսիտարիո»), Կառլոս Կասեդա («Մելգար») Պաշտպաններ – Լուիս Աբրամ («Ատլանտա Յունայթեդ», ԱՄՆ), Ալեքսանդր Կալյենս (ԱԵԿ Աթենք, Հունաստան), Անդերսոն Սանտամարիա («Ատլաս», Մեքսիկա), Միգել Արաուխո («Պորտլենդ Թիմբերս», ԱՄՆ), Կառլոս Սամբրանո […]

Սլովենիա – Սերբիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի C խմբի երկրորդ տուրում Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Սլովենիայի ու Սերբիայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Արթուր Սերոբյանը մոտ է կարիերան արտերկրում շարունակելուն

«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը մոտ է կարիերան ռուսական «Կռիլյա Սովետովի» կազմում շարունակելուն։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ 20-ամյա եզրային ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Սամարա քաղաքը ներկայացնող ակումբի հետ։ Երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական որոշում կայացնելու է «Կռիլյա Սովետովի» գլխավոր մարզիչ Իգոր Օսինկինը։ Ըստ աղբյուրի` հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է […]

Մուսիալան 1964 թ. ի վեր լավագույն ցուցանիշն է գրանցել Եվրոներում

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Հունգարիային։ «Բունդեսմանշաֆթի» առաջին գոլը 22-րդ րոպեին խփեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ Ֆուտբոլիստն աչքի էր ընկել նաև մրցաշարի բացման խաղում` գրավելով Շոտլանդիայի դարպասը։ Opta-ն հայտնում է, որ 21-ամյա Մուսիալան Եվրոպայի առաջնությունների պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը մրցաշարի առաջին երկու խաղում էլ դարձել է գոլի […]

Այսօր կմեկնարկի Կոպա Ամերիկա-2024-ը

Այսօր` հունիսի 20-ին, կմեկնարկի Կոպա Ամերիկա-2024-ը։ Մրցաշարն անցկացվելու է ԱՄՆ-ում, որը կավարտվի հուլիսի 14-ին։ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբերն ունեն հետևյալ տեսքը. Խումբ A – Արգենտինա, Պերու, Կանադա, Չիլի Խումբ B – Էկվադոր, Վենեսուելա, Ճամայկա, Մեասիկա Խումբ C – Բոլիվիա, Ուրուգվայ, ԱՄՆ, Պանամա Խումբ D – Պարագվայ, Կոլումբիա, Բրազիլիա, Կոստա Ռիկա Մրցաշարի բացման խաղում գործող գավաթակիր […]

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հունիսի 20-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ կետով և այժմ աղյուսակում 96-րդ տեղում է։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ունի 1230,79 միավոր։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու ընկերական հանդիպում անցկացրեց` նախ Լյուբլյանայում պարտվելով Սլովենիային (1:2), ապա Երևանում հաղթելով Ղազախստանին (2:1)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Եվրո-2024. Հունիսի 20-ի հանդիպումներն ու մրցավարական անձնակազմերը

Հունիսի 20-ին Եվրո-2024-ում կկայանա ևս երեք հանդիպում։ Սլովենիա – Սերբիա (17:00, C խումբ) Գլխավոր մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա) Եզրային մրցավարներ – Վասիլե Ֆլորին Մարինեսկու, Օվիդիու Արտենե (երկուսն էլ` Ռումինիա) Չորրորդ մրցավար – Էսպես Էսկոս (Նորվեգիա) VAR համակարգի պատասխանատուներ – Պոլ վան Բյուկել, Ռոբ Դիպերնիկ (երկուսն էլ` Նիդերլանդներ), Մարկո Ֆրից (Գերմանիա) Դանիա – Անգլիա (20:00, […]

1 309 310 311 312 313 1,905