Author Archives: Miqayel

Շեյցարիա – Գերմանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի A խմբի երրորդ տուրում Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Շվեյցարիայի ու Գերմանիայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ալբանիայի հավաքականի հարձակվողին որակազրկել են սերբերի ու մակեդոնացիների հասցեին հնչեցրած վիրավորական վանկարկումների համար

Ալբանիայի հավաքականի հարձակվող Միրլինդ Դակուին ՈՒԵՖԱ-ն որակազրկել է երկու խաղով, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ 26-ամյա ֆուտբոլիստի որակազրկման պատճառ է դարձել այն, որ նա Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի Խորվաթիայի դեմ խաղից (2:2) հետո վիրավորական վանկարումներ է հնչեցրել սերբերի ու մակեդոնացիների հասցեին։ ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել նրա նկատմամբ։ Այսպիսով, Դակուն բաց […]

Բավարիան 60 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր է ավարտին հասցրել

Անգլիական «Քրիսթալ Փելասի» վինգեր Մայքլ Օլիսեն կարեիրան կշարունակի Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «ռեկորդ մայսթերը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում հասել է վերջնական համաձայնության։ Օլիսեին իրենց կազմում ցանկանում էին տեսնել նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը», սակայն «Բավարիան» առաջ է անցել մրցակիցներից։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի համար կարևոր նշանակություն է ունեցել այն, որ գերմանական […]

Ռեալը նոր ավագ կունենա Նաչոյի հեռանալուց հետո

2024/25 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ավագը լինելու է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ COPE-ն գրում է, որ 38-ամյա ֆուտբոլիստին ավագի թևկապը կփոխանցվի Նաչոյից։ Արդեն հայտնի է, որ Նաչոն ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է «արքայական» ակումբից և պայմանագիր է կնքելու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիայի» հետ։ Մադրիդյան գրանդի փոխավագը լինելու է Դանի Կարվախալը։ Ըստ հերթականությամբ` Մոդրիչին ու Կարվախալին […]

Կոպա Ամերիկա. Վենեսուելան կամային հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ🎥

Կոպա Ամերիկա-2024-ի B խմբի առաջին տուրում ԱՄՆ-ի Սանտա Կլառա քաղաքի «Լիվայս» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Էկվադորի ու Վենեսուելայի հավաքականները։ Հանդիպումը բավական հետաքրքիր ընթացք ունեցավ. էկվադորցիները 22-րդ րոպեին մնացին 10 հոգով։ Թիմի ավագ և առաջատար Էներ Վալենսիան կոպիտ խաղի պատճառով հեռացվեց դաշտից։ Չնայած դրան` Ֆելիքս Սանչես Բասի գլխավորած հավաքականը նախքան ընդմիջում անգլիական «Բրայթոնի» վինգեր Ժերեմի Սարմիենտոյի […]

Ֆրանսիական ֆուտբոլի գլխավոր ծագող աստղը ցանկանում է տեղափոխվել Ռեալ

Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում։ As-ը գրում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և հենց «Ռեալը»։ Երիտասարդ ֆուտբոլիստն իր տրանսֆերը գնել ցանկացող մյուս ակումբներին արդեն հայտնել է, որ մտադիր է կարիերան շարունակել իսպանական գրանդի կազմում։ Յորոն հուսով է, որ «արքայական» ակումբն այժմ […]

Գործարքը կայացած է. Նաչոն հեռանում է Ռեալից և նոր ակումբ կունենա

Մադրիդի «Ռեալի» ավագ, կենտրոնական պաշտպան Նաչոն 23 տարի անց հեռանում է ակումբից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 34-ամյա պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելու է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Իսպանացի պաշտպանն արդեն բուժզննում է անցել նոր ակումբի համար և շուտով մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու Էլ Խուբար քաղաքը ներկայացնող ակումբի հետ։ […]

Եվրո-2024. Մեկնարկում է երրորդ տուրը

Եվրո-2024-ի խմբային փուլում մեկնարկում է երրորդ փուլը։ Այսուհետ բոլոր խմբերի երկու խաղերը կկայանան միաժամանակ։ Հունիսի 23-ին նախատեսված է երկու հանդիպում. Շվեյցարիա – Գերմանիա (23:00, A խումբ) Գլխավոր մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա) Եզրային մրցավարներ – Չիրո Կարբոնե, Ալեսանդրո Ջալատինի (երկուսն էլ` Իտալիա) Չորրորդ մրցավար – Մարկո Գուիդա (Իտալիա) VAR համակարգի պատասխանատուներ – Մասիմիլիանո Իռատի, Պաոլո […]

Եվրո-2024. Բելգիան հաղթեց Ռումինիային` կտրուկ սրելով E խմբի պայքարը 🎥

Եվրո-2024-ի E խմբի երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում մրցեց Ռումինայի թիմի դեմ։ «Կարմիր սատանաները» բավական վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 2:0 հաշվով։ Դոմենիկո Տեդեսկոյի թիմին հաղթանակ պարգևեցին Յուրի Տիլեմանսի ու Կևին դե Բրույնեի խփած գոլերը։ Երկրորդ տուրում E խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Սլովակիա 1:2 Ուկրաինա Խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը. […]

Բելգիա – Ռումինիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի E խմբի երկրորդ տուրում Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Բելգիայի ու Ռումինիայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժականակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 305 306 307 308 309 1,905