Author Archives: Miqayel

Չեխիա – Թուրքիա խաղում մրցավարը ռեկորդային քանակի քարտ է ցույց տվել

Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Չեխիա – Թուրքիա (1:2) խաղում ռեկորդային քանակի քարտ է գրանցվել։ Հանդիպումը սպասարկած ռումինացի Իշտվան Կովաչը երկու թիմերի ֆուտբոլիստներին միասին վերցրած ցույց է տվել 19` երկու կարմիր, 17` դեղին քարտ։ Կովաչը չեխերի ֆուտբոլիստներ Անտոնին Բարակին ու Տոմաշ Խորիին պատժել է կարմիր քարտով։ Իվան Հաշեկի սաները նաև 7 դեղին քարտ են ստացել։ […]

Մամարդաշվիլին կրկնել է Եվրոների խմբային փուլում կատարած սեյվերի ռեկորդը

Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Պորտուգալիայի թիմի նկատմամբ։ Հանդիպման հերոսներից դարձավ վրացիների դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, որը 5 սեյվ կատարեց։ Opta-ն գրում է, որ այդ խաղից հետո 23-ամյա դարպասապահը կրկնել է Եվրոպայի առաջնությունների խմբային փուլում կատարած սեյվերի ռեկորդը։ Վրացի դարպասապահը Եվրո-2024-ի խմբային փուլում իր թիմին փրկել է 21 անգամ։ […]

Կոպա Ամերիկա. Վենեսուելան հաղթեց Մեքսիկային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Ամերիկայի գավաթի խաղարկության B խմբի երկրորդ տուրում Վենեսուելայի հավաքականը մրցեց Մեքսիկայի դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. վենեսուելացիները հաղթեցին 1:0 հաշվով։ Ֆերնանդո Բատիստայի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեց թիմի ավագ Սալոմոն Ռոնդոնը, որը 57-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Նշենք, որ հանդիպման վերջնամասում Մեքսիկային պարտությունից կարող էր փրկել Օրբելին Պինեդան, սակայն 87-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից. Վենեսուելայի […]

Եվրո-2024. 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը

Ավարտվեց Եվրո-2024-ի խմբային փուլը։ 16 հավաքական շարունակում է պայքարը 1/8 եզրափակիչում։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը. Շվեյցարիա – Իտալիա Անգլիա – Սլովակիա Ավստրիա – Թուրքիա Ռումինիա – Նիդերլանդներ Ֆրանսիա – Բելգիա Պորտուգալիա – Սլովենիա Գերմանիա – Դանիա Իսպանիա – Վրաստան Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի հունիսի 29-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Եվրո-2024. Վրաստանը հաղթեց Պորտուգալիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Վրաստանի հավաքականը Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի թիմի դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն երկրորդ րոպեին «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան բացեց հաշիվն ու առաջ մղեց վրացիներին։ Բաց թողած գոլից անմիջապես հետո պորտուգալացիները տիրեցին նախաձեռնությանն ու ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ ինչ-որ բան […]

Խվիչա Կվարցխելիան երկրորդ րոպեին գրավեց Պորտուգալիայի դարպասը 🎥

Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Վրաստանի հավաքականը մրցում է Պորտուգալիայի թիմի դեմ։ Հանդիպման երկրորդ րոպեին վրացիներին առաջ մղեց Խվիչա Կվարացխելիան` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Եվրո-2024. Թոփ դիմակայություն 1/8 եզրափակիչում

Եվրո-2024-ի խմբային փուլը մոտենում է ավարտին։ Հունիսի 26-ին պայքարն ավարտեցին E խմբի հավաքականները։ Այս խմբում բոլոր թեիմերը` Ռումինիան, Բելգիան, Սլովակիան և Ուկրաինան, վասակեցին 4 միավոր։ Բելգիան, որը փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով, մցաշարի 1/8 եզրափակիչում մրցելու է Ֆրանսիայի դեմ։ Ֆրանսիա – Բելգիա հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ Արենա» մարզադաշտում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։ […]

Վրաստան – Պորտուգալիա, Չեխիա – Թուրքիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի F խմբի վերջին` երրորդ տուրում, Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Վրաստանի ու Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ Համբուրգի «Ֆոլկպարկշտադկոն» մարզադաշտում կհանդիպեն Չեխիայի ու Թուրքիայի հավաքականները։ Հանդկպպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հավաքականները դաշտ դուրս կգան […]

Եվրո-2024. Ռումինիան, Բելգիան, Սլովակիան փլեյ-օֆֆ-ում են, Ուկրաինան դուրս մնաց 🎥

Եվրո-2024-ում պայքարն ավարտեցին նաև E խմբի հավաքականները։ Վերջին` երրորդ տուրի արդյունքներով մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս եկան Ռումինիայի, Բելգիայի ու Սլովակիայի հավաքականները։ Վերջին խաղում Ռումինիայի հավաքակամը մրցեց Սլովակիայի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Օնդրեյ Դուդան, որին մրցակիցը 36-րդ րոպեին պատասխանեց Ռազվան Մարինի դիպուկ իրացրած 11-մետրանոցով։ Խմբի մյուս խաղում Ուկրաինան ու Բելգիան գոլեր չփխեցին` […]

Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել` օգնելով Սլովանին խոշոր հաշվով հաղթանակ տանել 🎥

Բրատիսլավայի «Սլովանը» պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 5:1 հաշվով հաղթեց ավստրիական «Լիցնին»։ Սլովակիայի չեմպիոնից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դարձավ դուբլի հեղինակ` խփելով իր թիմի երկրորդ ու չորրորդ գոլերը։ Նշենք, որ «Սլովանը» հաջորդ խաղն անցկացնելու է հունիսի 29-ին ու կհանդիպի «Կլուժին» (Ռումինիա)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 299 300 301 302 303 1,903