Author Archives: Miqayel

Եվրո-2024. Նիդերլանդները խոշոր հաշվով հաղթեց Ռումինիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Ռումինիայի թիմի դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում ունենալով խաղային տոտալ առավելություն` «նարնջագույնները» մրցակցին ոչ մի շանս չտվեցին և հաղթեցին 3:0 հաշվով։ Ռոնալդ Կումանի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դոնիել Մալենը, մեկ գոլ էլ խփեց Կոդի Գակպոն։ Այսպիսով, նիդերլանդցիները դուրս եկան Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու են Ավստրիա […]

Ռումինիա – Նիդերլանդներ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում միմյանց կհանդիպեն Ռումինայի ու Նիդերլանդների հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ. Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

«Misstiano Penaldo». BBC-ն ծաղրել է Ռոնալդուին 📸

Կրիշտիանու Ռոնալդուի` Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի` Սլովենիայի դեմ հանդիպման լրացուցիչ ժամանակում վրիպած 11-մետրանոցից հետո բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաընկերությունը ծաղրել է ֆուտբոլիստին։ 39-ամյա հարձակվողից հետո հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնվել է «Misstiano Penaldo» գրությունը, որն անգլերենից բառացի թարգմանաբար նշանակում է «Վրիպիանու Պենալդու»։ Հիշեցնենք, որ Սլովենիայի դեմ հանդիպման 105-րդ րոպեին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից. մրցակցին փրկեց դարպասապահ Յան Օբլակը։ Պորտուգալիան […]

Տոտենհեմը 18-ամյա ֆուտբոլիստի համար վճարեց 41 մլն եվրո

«Տոտենհեմը» գնել է «Լիդսի» կիսապաշտպան Արչի Գրեյի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ 18-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ «Խթանները» անգլիացի կիսապաշտպանի տեղափոխության համար յորքշիրյան ակումբին վճարել են 41,25 մլն եվրո։ Արչի Գրեյը «Լիդսի» սան է, որի կազմում 52 խաղում կատարել […]

Ռոնալդու. «11-մետրանոցից գոլ խփելը երբեմն շատ դժվար է»🎥

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Սլովենիայի դեմ խաղում (0-0, 11մ` 3-0) չիրացրած 11-մետրանոց հարվածի մասին. «11-մետրանոցից գոլ խփելը երբեմն շատ դժվար է։ Կարիերայի ընթացքում 200-ից ավելի գոլ ունեմ 11-մետրանոցից, բայց ինչ-որ պահի շփոթություն է առաջանում։ Չեմ կողմնորոշվում հարվածել աջ, ձախ, թե կնետրոնով։ Այս տարի արդեն երկու անգամ վրիպել եմ 11-մետրանոցից, […]

Կոպա Ամերիկա. Պանաման հաղթեց Բոլիվիային և առաջին անգամ դուրս եկավ փլեյ-օֆֆ🎥

Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երրորդ տուրում Պանամայի հավաքականն Օռլանդոյում մրցեց Բոլիվիայի թիմի դեմ։ Պանամացիները հանդիպման ամբողջ ընթացքում ունեին խաղային առավելություն և կարողացան 3:1 հաշվով պատմական հաղթանակ տանել։ Թոմաս Քրիստիանեսենի թիմի հաղթական գոլերը խփեցին Խոսե Ֆախարդոն, Էդուարդո Գեռերոն և Սեսար Յանիսը։ Բոլիվիացիներից աչքի ընկավ Բրունո Միրանդան։ Երրրորդ տուրում C խմբում կայացավ ևս մեկ հանդիպում. ԱՄՆ […]

Եվրո-2024. հուլիսի 2-ի հանդիպումներն ու մրցավարական անձնակազմերը

Եվրո-2024-ի հուլիսի 2-ի խաղային օրը կկայանա 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունները։ Ռումինիա – Նիդերլանդներ (20:00) Գլխավոր մրցավար – Ֆելիքս Ցվայեր (Գերմանիա) Եզրային մրցավարներ – Շտեֆան Լուպ, Մարկո Ախմյուլեր (երկուսն էլ` Գերմանիա) Չորրորդ մրցավար – Դանիել Զիբերտ (Գերմանիա) VAR համակարգի պատասխանատուներ – Բաստիան Դանկերտ, Քրիստիան Դինգերտ (երկուսն էլ` Գերմանիա), Ժերոմ Բրիզար (Ֆրանսիա) Ավստրիա – Թուրքիա (23:00) Գլխավոր […]

Կոպա Ամերիկա. ԱՄՆ-ը ֆիասկոյի ենթարկվեց` լքելով պայքարը 🎥

Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երրորդ տուրում մրցաշարի տանտեր ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Ուրուգվայի թիմի դեմ։ Վերջին տուրից առաջ ԱՄՆ-ի հավաքականին պայքարը շարունակելու համար անհրաժեշտ էր միայն հաղթանակ տանել, սակայն Գրեգ Բերալթերի թիմը ձախողվեց ու պարտվեց 0:1 հաշվով։ Ուրուգվայցիների հաղթական գոլը 66-րդ րոպեին խփեց իտալական «Նապոլիի» պաշտպան Մաթիաս Օլիվեռան։ C խմբի մյուս խաղում գրանցվեց հետևյալ արդյունքը. […]

Եվրո-2024. Պորտուգալիան 11-մետրանոցներով հաղթեց Սլովենիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Սլովենիայի թիմի դեմ։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ Ավելի դիպուկ գտնվեցին պորտուգալացիները` հաղթելով 3:0 հաշվով։ Հարվածաշարի ժամանակ փայլեց Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Դիոգու Կոշտան, որը հետ մղեց մրցակցի երեք հարցած։ Նշենք, որ հանդիպման 105-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն […]

Յան Օբլակը հետ մղեց Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած 11-մետրանոցը🎥

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Սլովենիայի հավաքականը մրցում է Պորտուգալիայի թիմի դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով և այն շարունալվում է լրացուցիչ ժամանակում։ Հանդիպման 105-րդ րոպեին պորտուգալացիները հաշվիը բացելու հիանալի շանս ունեին, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից. Սլովենիային փայլուն սեյվով փրկեց Յան Օբլակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 291 292 293 294 295 1,900