Author Archives: Miqayel

Փարիզ-2024. Ֆուտբոլի Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի հայտացուցակը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ընդգրկվել են Օլիմպիական խաղերի վերջնական հայտացուցակում։ «Եռագույնների» գլխավոր մարզիչ Թիերի Անրին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Օբեդ Նկամվադիո («Փարիզ»), Գիյոմ Ռեստ («Թուլուզ») Պաշտպաններ – Կաստելո Լուկեբա («Լայպցիգ», Գերմանիա), Կիլիան Սիլիդիյա («Ֆրայբուրգ», Գերմանիա), Բրադլե Լոկո («Բրեստ»), Ադրիեն Տրյուֆեր («Ռեն»), Լոյիկ Բադե («Սևիլիա», Իսպանիա), Սունգուտու […]

Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Նիկո Վիլիամսի ծառայություններով

Բիլբաոյի «Ատլետիկի» ու Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Վիլիամսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Marca-ն գրում է, որ 21-ամյա եզրային հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Լիվերպուլը», «Բավարիան» և ՊՍԺ-ն։ Հայտնի է, որ Վիլիամսի ու «Ատլետիկի» միջև գործող պայմանագրով ֆուտբոլիստի հրաժարագինը 58 մլն եվրո։ Վիլիամսի տաղանդի մեծ երկրպագուն է նաև «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, […]

Սպերցյանը լինելու է Կրասնոդարի ավագը

Դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի` «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելուց հետո «Կրասնոդարի» նոր ավագը լինելու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Այդ մասին հաստատել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը. «Կարևոր հայտարարություն ունեն` 2024/25 մրցաշրջանում թիմի ավագը լինելու է Էդուարդ Սպերցյանը»,- մեջբերում է ТАСС-ը։ Հիշեցնենք, որ 24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 108 հանդիպում` […]

Պիկֆորդը Եվրոներում հետ մղած գնդակների տոկոսով զիջում է միայն Կասիլիասին

Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը հետ մղած գնդակների տոկոս երկրորդն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։ Opta-ն գրում է, որ Պիկֆորդը մրցաշարում հետ է մղել հարվածների 85 տոկոսը։ Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Իսպանիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասին` 87 տոկոս։ Հնգյակում են նաև Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա, 81), Էդվին վան դեր Սարը (Նիդերլանդներ, 80) […]

Ինձզագին դառնալու է Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Միլանի «Ինտեր» Սիմոնե Ինձզագին շուտով երկարաձգելու է պայմանագիրն ակումբի հետ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 48-ամյա մասնագետը մինչև 2026 թ. պայմանագիր է կնքելու «ներաձուրիների» հետ։ Նոր պայմանագրով իտալացի մասնագետի տարեկան աշխատավարձը դառնալու է 6,5 մլն եվրո։ Եթե «Ինտերը» Ինձզագիի գլխավորությամբ կրկին դառնա Իտալիայի չեմպիոն, մարզիչը հավելյալ 2 մլն եվրո էլ հավելավճար կստանա։ Պայամանագրի երկարաձգումից […]

Եվրո-2024. Կիսաեզրափակիչ առաջին դիմակայության մրցավարական անձնակազմը

Եվրո-2024-ի հուլիսի 9-ի խաղային օրը կմեկնարկի կիսաեզրափակիչ փուլը։ Իսպանիա – Ֆրանսիա (23:00) Գլխավոր մրցավար – Սլավկո Վինչիչ (Սլովենիա) Եզրային մրցավարներ – Տոմաժ Կլանչնիկ, Անդրաժ Կովաչիչ (երկուսն էլ` Սլովենիա) Չորրորդ մրցավար – Իվան Կռուժլյակ (Սլովենիա) VAR համակարգի պատասխանատուներ – Նեյց Կայտազովիչ (Սլովենիա), Պաոլո Վալերի, Մասիմիլիանո Իռատի (երկուսն էլ` Իտալիա) Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բորուսիան վճարել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հրաժարագինը

Դորտմունդի «Բորուսիան» գնել է «Շտուտգարտի» կենտրոնական պաշտպան Վալդեմար Անտոնի տրանսֆերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը ռուրյան ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` «Բորուսիան» վճարել է Անտոնի պայմանագրով նախատեսված հրաժարագինը` 22,5 մլն եվրո։ Պաշտպանը «Շտուտգարտում» հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից` 141 խաղում դառնալով 4 գոլի […]

Եվրո-2024-ի ամենարագ ֆուտբոլիստները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրո-2024-ի հանդիպումներում ամենամեծ արագություն զարգացրած ֆուտբոլիստների լավագույն տասնյակը. Հավելենք, որ մրցաշարում պայքարի մեջ մնացել է չորս հավաքական։ Կիսաեզրափակիչում կայանալու են Անգլիա – Նիդերլանդներ ու Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումները։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Իսլանդիայի հավաքականում 15 հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը տեղափոխվեց Նոա

«Նոան» պայմանագիր է կնքել իսլանադացի պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի փոխչեմպիոնի կազմը համալրել է հունական ՕՖԻ ակումբից, որի կազմում 61 խաղում խփել է 2 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Թորարինսոնը խաղացել է նաև շվեդական «Նորչոպինգ», դանիական «Նորշելանդ», «Օլբորգ», նորվեգական «Սպարսբորգ», «Ռուսենբորգ» ակումբներում, ինչպես նաև ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու-Յորք Սիթիում»։ […]

Մուտու. «Ռոնալդուն ցանկանում է որդու հետ հանդիպման մասնակցել, այդ պատճառով չի ավարտում կարիերան»

Ռումինացի անվանի նախկին հարձակվող Ադրիան Մուտուն նշել է, թե ինչու Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտում կարիերան. «Նա անհավանական մոտիվացիա ունի։ Ռոնալդուն ցանկանում է որդու հետ հանդիպման մասնակցել, այդ պատճառով չի ավարտում կարիերան։ Դա «Ալ Նասրում» հնարավոր է, բայց եթե խաղար այլ ակումբում, օրինակ, Մադրիդի «Ռեալում», շատ դժվար կլիներ։ Կարծում եմ` արդեն հաջորդ տարի նա կկարողանա իր […]

1 285 286 287 288 289 1,900