ԵԼ. «Սելտան» հաղթեց 9 ֆուտբոլիստով մնացած «Լիոնին»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Սելտան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Լիոնին»։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում իսպանական ակումբի հաղթական գոլերը խփեցին Խավիեր Ռուեդան ու Ֆերան Յուտգլան։ «Լիոնը» 19-րդ րոպեից` Մուսա Նիախատեի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Ֆրանսիական ակումբը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով. 90+6-ին էլ դաշտից հեռացվեց Նիկոլաս Տալյաֆիկոն։ […]