Author Archives: Miqayel

Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստները հաղթանակ են պարգևել Բետիսին 🎥

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բետիսը» տանը մրցել է «Լեգանեսի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։ Անդալուզյան ակումբից հաղթական գոլերը 74-րդ ու 86-րդ րոպեներին խփել են «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Էզ Աբդեն և Վիտոր Ռոկեն։ Վերջինս, առհասարակ, առաջին գնդակ է խփել Սևիլիան ներկայացնող ակումբի կազմում։ Նա ամառային տրանսֆերային պատուհանին է «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխվել «Բետիս»։ 19-ամյա ֆուտբոլիստն 2024 թ. […]

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչն ու գոլը

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացրել է օգոստոսի լավագույն ֆուտբոլիստին, մարզչին և գոլը։ Օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը նախորդ ամիս 3 խաղում խփել է 7 գոլ։ Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆաբիան Հյուրցելերը։ «Բրայթոնը» 31ամյա մասնագետի գլխավորությամբ օգոստոսին երեք խաղում տարել է երկու հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի։ Հյուրցելերը Պրեմիեր լիգայի պատմության […]

Ռոնալդուի անհավանական նվաճումը սոցցանցերում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ սոցցանցերում ունի արդեն 1 միլիարդից ավելի հետևորդ. «Մենք պատմություն կերտեցինք. 1 միլիարդ հետևորդ։ Սա ավելին է, քան պարզապես թիվ։ Դա վկայում է մեր ընդհանուր կրքի, էներգիայի, խաղի հանդեպ սիրո և այլնի մասին: Մադեյրայի փողոցներից մինչև աշխարհի ամենամեծ ստադիոններ` ես միշտ […]

Թիերի Անրին` Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի մասին

Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի մասին. «Կարծում եմ` թե՛ մեր, թե՛ CBS-ի (խմբ.` ամերիկյան հեռուսաընկերություն) համար հիանալի է. շատ խաղեր, շատ աշխատանք։ Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա կա մի հստակ «բայց»։ Որպես նախկին ֆուտբոլիստ` կարող եմ շեշտել, որ հանդիպումներն անչափ շատ են։ […]

Բարսելոնան էականորեն բարելավել է աշխատավարձերի բյուջեն

Իսպանական Լա լիգան հրապարակել է 2024/25 մրցաշրջանում առաջնությանը մասնակցող ակումբների աշխատավարձերի բյուջեն։ Marca-ն գրում է, որ «Բարսելոնան», այս տարվա հունվարի համեմատ, էականորոն բարելավել է աշխատավարձերի բյուջեն և այն այժմ կազմում է 426 մլն եվրո։ Տարեսզկբին այն ընդամենը 270 մլն էր։ Այդուհանդերձ, ըստ աղբյուրի, չնայած «բլաուգրանայի» նշանակալի հաջողությանը, ակումբի աշխատավարձերի բյուջեն շարունակում է մնալ ծանրաբեռնված։ Եթե […]

ՀՖՖ-ն արձագանքել է Չանչարևիչի հասցեին հնչած անհիմն մեղադրանքին

ՀՀՖ մամուլի ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և անդրադարձել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին հնչած անհիմն մեղադրանքին. «Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ՝ կապված վերոնշյալ հանդիպման ընթացքում մեր դարպասապահի կողմից […]

Էլինա Ավանեսյանը կժամանի Երևան

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ժամանալու է Երևան, հայտնում է «Կերոն» զարգացման հիմնադրամը։ Ըստ աղբյուրի` Ավանեսյանը Երևան է ժամանալու հիմնադրամի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նա մասնակցելու է մի շարք միջոցառումների։ 21-ամյա թենիսիստուհին սեպտեմբերի 16-ին Երևանի Incourt Tennis Club-ում մամուլի ասուլիս կտա, որից հետո հանդիպելու է արցախցի երեխաների հետ, կկիսվի իր ընտանիքի […]

Արտետան և Արսենալը երկարաձգեցին պայմանագիրը

Լոնդոնի «Արսենալն» ու գլխավոր մարզիչ Միկել Արտետան երկարաձգել են պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը նոր համաձայնագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ 42-ամյա մասնագետը «զինագործների» մարզիչ է նշանակվել 2019 թ. դեկտեմբերին։ Ակումբը նրա գլխավորությամբ 234 խաղում տարել է 142 հաղթանակ, գրանցել 35 ոչ-ոքի, կրել 57 պարտություն, երկու անգամ նվաճել Անգլիայի Սուպերգավաթի, մեկ […]

ՀՀ Աժ-ը պատգամավորը Չանչարևիչին մեղադրել է դիտավորյալ գոլեր բաց թողնելու մեջ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը սոցցանցերում գրառում է արել և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչին մեղադրել դիտավորյալ գոլեր բաց թողնելու մեջ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում (0:2). «Երանի նրանց, ովքեր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի այսօրվա խաղը չեն դիտել: Իրոք, երանի նրանց:Իսկ ես դիտել եմ, ես պարտավոր եմ […]

Լա լիգայում մրցավարները հատուկ նոր ժեստ կկիրառեն

Իսպանական Լա լիգայում հանդիպման գլխավոր մրցավարները կսկսեն կիրառել հատուկ նոր ժեստ։ Առաջնության պաշտոնական կայքի փոխանցմամբ` այժմ մրցավարները ձեռքերը խաչելու միջոցով կարող են արձանագրել ռասիզմի դեպքերը։ Այդ ժեստը կարող է կիրառվել ֆուտբոլիստների կամ անվտանգության աշխատակիցների կողմից մրցավարիմ ռասիզմի վերաբերյալ բողոք ներկայացվելու դեպքում։ Եթե մրցավարը հանդիպման ընթացքում մեկ անգամ կիրառի այդ ժեստը, այն ժամանակավորապես կընդհատվի, իսկ պաշտոնյան […]

1 219 220 221 222 223 1,883