Ֆրանկ Ռիբերին՝ Ա Սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող
«Ֆիորենտինայի» 36-ամյա կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Իտալիայի ընթացիկ առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող։ Նախորդ ամիս ֆրանսիացի վինգերը Ա Սերիայի շրջանակներում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։