Author Archives: Miqayel

Ո՞ր մարզիկներն են ամենաշատը վաստակել 2019 թվականին

Forbes ամսագիրը ներկայացրել է 2019 թվականին ամենամեծ եկամուտ ունեցող մարզիկների ցանկը։ Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսին 127 մլն դոլլար եկամուտով առաջին անգամ ցանկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն 109 մլն դոլլարով նահանջել է երկրորդ հորիզոնական, իսկ ՊՍԺ-ի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը 105 մլն դոլլարով եզրափակել է լավագույն եռյակը։

Նեյմարը հանգիստ չի տալիս Բարսելոնային

Ըստ Mundo Deportivo-ի՝ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կրկին գումար է պահանջում «Բարսելոնայից»։ «Ցանկանում եմ «Բարսելոնայի» հետ համաձայնության հասնել, ինչը լավագույն լուծումը կլինի երկու կողմերի համար էլ։ Ես երբեք վատ հարաբերություններ չեմ ունեցել Խոսե Մարիա Բարտոմեուի հետ։ Ես պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ և չգիտեմ՝ կվերադառնա՞մ «Բարսելոնա», թե՞ ոչ»,- նշել է Նեյմարը։ Նշենք, որ Նեյմարն ակնկալում է […]

Ի՞նչ էր կատարվում Ատալանտայի հանդերձարանում Շախտյորին հաղթելուց հետո?

Իտալական «Ատալանտան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վռորոշ խաղում հյուրընկալվելիս 0։3 հաշվով պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին»՝ առաջին փորձից նվաճելով 1/8 եզրափակչի ուղեգիր։ Իսկ թե ինչ էր կատարվում հյուրերի հանդերձարանում, պարզապես ցնցող էր․

Որքան են վաստակում իսպանական գրանդները հեռուստատեսային վաճառքից

Իսպանական Լա լիգան ներկայացրել է իսպանական ակումբների եկամուտները, որոնք նրանք վաստակել են հեռուստատեսային վաճառքից 2018/19 մրցաշրջանի արդյունքում Թիմերն իրար մեջ բաժանել են 1,42 մլրդ եվրոն։ Նշենք, որ 2017/18 թվականին ընդհանուր եկամուտը կազմել է 1,325 մլրդ։ Բոլորից շատ վաստակել է «Բարսելոնան»՝ 166,5 մլն եվրո՝ 11,2 եվրո ավել, քան Մադրիդի «Ռեալը», որը վաստակել է 155,3 մլն։ «Ատլետիկոն» […]

Ֆուտբոլ vs նորաձևություն

Դիեգո Արմանդո Մարադոնան դատական հայց է ներկայացրել «Dolce & Gabbana» ընկերության դեմ։ Բանն այն է, որ իտալական ընկերությունը 2016 թվականին Նեապոլում տեղի ունեցած նորաձևության ցուցադրության ժամանակ առանց Մարադոնայի իմացության և թույլտվության օգտագործել է արգենտինացի նախկին ֆուտբոլիսիտի անունը։ Մոդելներից մեկը պոդիում է բարձրացել «Նապոլիի» գույների հագուստով, որը կրել է Մարադոնայի անունը և 10 համարը։ Ինչպես տեղեկանցում […]

Ինչպես է Նեյմարը 11 մետրանոցի իրավունքը զիջել Կավանիին?

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 5։0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»։ Հանդիպման 84-րդ րոպեին փարիզյան ակումբը 11 մետրանոցի հարվածի իրավունք վաստակեց։ Նեյմարի թիմակիցները գնդակը տեղադրեցին, որպեսզի բրազիլացի ֆուտբոլիստն իրացնի հարվածը, սակայն վինգերը հարվածի իրավունքը զիջեց փոխարինման դուրս եկած Էդինսոն Կավանիին, ով վնասվածքից հետո գրեթե չի հայտնվում խաղադաշտում։

ՉԼ․ հայտնի են վեցերորդ տուրի լավագույն խաղացողի և գոլի հավակնորդները?

Երեկ ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրը։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է այն խաղացողների անուններն, ովքեր հավակնում են տուրի լավագույնի և լավագույնի գոլի կոչմանը։ Լավագույն խաղացողին հավակնում են ՊՍԺ-ի եզրային հարձակվող Նեյմարը (1+1 «Գալաթասարյի» դեմ խաղում), «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիշը (1 գնդակ «Լոկոմոտիվի» դարպասը), «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը (հեթ-տրիկ «Գենկի» դեմ խաղում), ինչպես նաև […]

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ 1/8 եզրափակչի մասնակիցները ներկայացնում են միայն թոփ-5 առաջնությունները

Երեկ հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։ Վերջին երկու ներկայացուցիչները դարձան «Ատալանտան» և «Ատլետիկո Մադրիդը»։ 1/8 եզրափակչում Պրեմիեր լիգան կներկայացնեն «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին», Լա լիգան՝ «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Վալենսիան», Բունդեսլիգան՝ «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «Լայպցիգը», Ա Սերիան՝ «Յուվենտուսը», «Նապոլին», «Ատալանտան», Լիգա 1-ը՝ ՊՍԺ և «Լիոնը»։ Այսպիսով, մրցաշարի պատմության մեջ […]

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հեթ-տրիկների ռեկորդ է գրանցվել

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլը առատ էր լի էր գոլառատ խաղերով։ 6-րդ տուրում գրանցվեց երկու հեթ-տրիկ, որն ընթացիկ խաղարկություն դարձավ 9 հեթ-տրիկը։ Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական Twitter-ի էջը՝ այս արդյունքը խմբային փուլի շրջանակում նոր ռեկորդ է։ Այս խմբային փուլի ընթացքում հետ-թրիկի հեղինակ են դարձել Էրլին Հալանդը, Միսլավ Օրշիչը, Ռահիմ Սթերլինգը, Կիլիան Մբապեն, […]

Երկրպագուն ներխուժելով խաղադաշտ՝ անակնկալի է բերել Ռոնալդուին?

Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում «Բայերը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»։ Հանդիպման ընթացքում մի քանի երկրպագու կարողացել է ներխուժել խաղադաշտ՝ մոտենալով թուրինցիների առաջատար Կրիշտիանու Ռոնդալդուին։ Առաջին դրվագում անվտանգության աշխատակիցները չկարողացան կանգնեցնել երկրպագուին, ով անցնելով խաղադաշտով մեկ, գնաց և գրկեց Կրիշին։ Խաղավարտին մոտ ևս մեկ երկրպագուի հաջոողվեց ներխուժել խաղադաշտ, ով հասնելով Ռոնալդուի մոտ, փորձեց նրա […]

1 1,824 1,825 1,826 1,827 1,828 1,878