Author Archives: Miqayel

Վալենսիայի երկրպագուն վարակվել է կորոնավիրուսով

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Վալենսիայի» երկրպագուներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Երկրպագուն նոր էր ժամանել Միլանից։ 44-ամյա տղամարդը մեկն էլ էր Միլան՝ ներկա լինելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ խաղին։ Առաջին հետազոտությունը հաստատել է, որ երկրպագուն վարակված է կորոնավիրուոսով, սակայն Մադրիդում ևս մեկ հետազոտություն պետք է անցնի։ Հիշեցնենք, որ Իտալիան դարձել է վարակի տարածվածությամբ […]

Լյուդոգորեցի խաղացողները Միլան են ժամանել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով

«Լյուդոգորեցի» ֆուտբոլիստները մեկնել են Միլան՝ մասնակցելու Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Ինտերի» դեմ պատասխան խաղին։ «Լյուդոգորեցի» խաղացողները Միլան են ժամանել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, ինչը պայմանավորված է Իտալիայում բռնկված կորոնավիրուսով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ խաղը կանցկացվի առանց հանդիսականների։

Լևանդովսկին տևական ժամանակով շարքից դուրս է մնացել

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 3 անպատսխան գնդակ ուղարկեց «Չելսիի» դարպասը։ Այդ խաղում հյուրերի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել։ Խաղացողը ծնկահոդի վնասվածք է ստացել, ինչի պատճառով ստիված կլինի մոտ մեկ ամիս բաց թողնել։ Սպասվում է, որ Լևանդովսկին բաց կթողնի թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումը։ «Չելսիի» դեմ խաղում 31-ամյա խաղացողը դարձել է […]

Վինիսիուս․ «Մրցավարները Ռեալի մասնակցությամբ խաղերում մեր դեմ են տրամադրված»

«Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մրցավարությունից։ Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում «արքայական» ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել է «քաղաքաբնակներին»։ «Ժեզուսը նախքան գոլի հեղինակ դառնալը, խախտեց խաղի կանոնները։ Բոլորը դա տեսան։ Մրցավարները «Ռեալի» մասնակցությամբ խաղերում մեր դեմ են տրամադրված լինում։ «Լևանտեի» դեմ խաղում […]

Ռամոսը կրկնել է Չեմպիոնների լիգայի հակառեկորդը

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղի 86-րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից։ Սա իսպանացի պաշտպանի չորրորդ կարմիր քարտն է մրցաշարի շրջանակում՝ կրկնելով Չեմպիոնների լիգայի հակառեկորդը։ Պաշտպանը կարմիր քարտերի քանակով հավասարվել է «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» կիսապաշտպան Էդգար Դավիդսին և «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Բացի դրանից՝ Սերխիո Ռամոսը դարձավ Չեմպիոնների լիգայի […]

Պիկեն նշել է, որ պատրաստ է Ռեալի դեմ խաղին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ առաջին խաղի վերջնամասում «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Սակայն, կարծես թե, 33-ամյա պաշտպանը խուսափել է լուրջ վնասվածքից։ Մարզադաշտից հեռանալիս նա քայլել է առանց կաղալու և խաղընկերներին հայտնել է, որ պատրաստ կլինի կիրակի՝ մարտի 1-ին կայանալիք Էլ կլասիկոյին։

Բուսկետս․ «Բարսելոնան կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունի»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ առաջին խաղը, որն ավարտվել է 1։1 հաշվով։ «Շատ դժվար էր ազատ տարածություններ գտնել։ Մրցակիցը բազմաշերտ պաշտապանողական մարտավարությամբ էր հանդես գալիս։ Մենք արժանի չէինք գոլ բաց թողնելու։ Նրանք օգտվեցինք Խունիոր Ֆիրպոյի թույլ տված սխալից և ամեն ինչ շատ լավ լուծեցին։ Բաց թողած գոլից […]

Le Parisien․ «Կուլիբալին բնակարան է ձեռք բերել Փարիզում»

«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կշարունակի «ՊարիսՍեն-Ժերմենի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը։ Սենեգալի հավաքականի պաշտպանի ծառայություններով վաղուց հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, սակայն կարծես թե ՊՍԺ-ին հաջողվել է համոզել խաղացողին։ Ըստ աղբյուրի՝ խաղացողը նույնպես դեմ չէ դիտարկել կարիերան փարիզյան ակումբում շարունակելու գաղափարը։ Կուլիբալին արդեն բնակարան է ձեռք բերել Փարիզում, որն […]

Կևին դե Բրոյնե․ «Գվարդիոլան երբեմն մեզ անակնկալներ է մատուցում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն կիսվել է երեկ կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ կայացած խաղի տպավորություններով․ «Սա շատ լավ սկիզբ էր։ Հանդիպման առաջին 15 րոպեները չափազանց դժվար էին մեզ համար, սակայն պետք է կարողանալ դիմակայել ճնշմանը։ Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, իսկ երկրորդ կեսում մենք ավելի վստահ տեսք ունեինք։ «Ռեալի» գոլը շատ […]

Ինչու՞ էր Ալեսանդրո դել Պիերոն ժամանել Երևան

Ինչպես արդեն գիտեք՝ իտալացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն ժամանել էր Երևան։ Metaratings-ին հաջողվել է պարզել դել Պիերոյի Հայաստան ժամանելու նպատակը։ Իտալացի նախկին հարձակվողը Հայաստան էր ժամանել Ռուսաստանի վիզա ստանալու նպատակով։ Բանն այն է, որ կորոնավիրուսի պատճառով դել Պիերոն Իտալիայում չի կարողացել այցելել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարաններից և ոչ մեկը, որոնք գտնվում են երկրի հյուսիսում։ […]

1 1,752 1,753 1,754 1,755 1,756 1,894