Globe Soccer Awards․ Գվարդիոլան՝ 21-րդ դարի լավագույն մարզիչ, իսկ Ֆլիկը՝ 2020 թվականի
Դեկտեմբերի 27-ին ԱՄԷ-ում՝ Դուբայում կայացավ «Globe Soccer Awards» ամենամյա մրցաշանակաբաշխությունը, որի շրջանակում մի շարք մրցանակներ հանձնվեցին։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվեց 21-րդ դարի լավագույն մարզիչ։ Իսպանացի մասնագետն այս մրցանակին արժանացել է 2001-2020 թթ․ ունեցած մարզական հաջողությունների համար։ Անցնող տարիներին Գվարդիոլան նվաճել է 29 տիտղոս, այդ թվում նաև՝ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների […]