Atalanta is on fire??
Իտալաիան Ա սերիայի 21-րս տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան» հյուրընկալվելիս 7:0 հաշվով ջախջախեց «Տորինոյին»։
Հանդիպման հերոս դարձավ Յոսիպ Իլիչիչն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ` առաջնության շրջանակում իր գոլերի քանակը հասցնելով 13-ի։ Դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Լուիս Մուրիելը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոբին Գոսենսն ու Դուվան Սապատան, ով նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր խփեց առաջին գնդակը։ 28-ամյա հարձակվողը երկար ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով։
Ջամպիերո Գասպերինիի սաներն այս հաղթանակից հետո վաստակեցին 38 միավոր և հավասարվեցին 4-րդ տեղում ընթացող «Ռոմային»։ «Տորինոն» 27 միավորով 10-րդն է։
# Ա-սերիա, Ատալանտա, Դուվան Սապատա, Լուիս Մուրիել, Յոսիպ Իլիչիչ, Ռոբին Գոսենս, Տորինո