Ասպիլիկուետա. Չեմ կարողանում համակերպվել, որ Չելսին 6-րդ տեղում է

Ասպիլիկուետա. Չեմ կարողանում համակերպվել, որ Չելսին 6-րդ տեղում է

19/03/2019 - 16:01

«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան կիսվել է այս մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղի մասին իր կարծիքով.

«Մենք կորցրինք միավորներ վաստակելու շանսը «Էվերթոնի» դեմ խաղում: Եվ ամեն անգամ, երբ չենք կարողանում վաստակել 3 միավոր, մենք մեզ ավելի բարդ դրության մեջ ենք դնում: Այո, առաջիկայում շատ խաղեր ունենք և մենք պատրաստվում ենք պայքարել, քանի որ չենք ուզում մնալ առանց Չեմպիոնների լիգայի:

Ես չեմ համարում Եվրոպա լիգան Չեմպիոնների լիգայում հայտնվելու մեր միակ տարբերակը: «Չելսիի» տեղը 6-րդը չէ, ես չեմ կարողանում դրա հետ համակերպվել: Այո, քառյակը Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորություն է, բայց ԱՊԼ-ում մեր զբաղեցրած տեղն այնպիսին չէ, որ ասենք, թե կորցրել ենք մեր բոլոր շանսերը հայտնվելու ՉԼ-ում առաջնության միջոցով:

Եթե մենք կարողանայինք հաղթել վերջին երկու խաղերում, ապա կհայտնվեինք 3-րդ հորիզոնականում և հավաքականների խաղերի դադարից առաջ կկարողանայինք ասել, որ Չեմպիոնների լիգայում ենք: Իհարկ,՝ 5 հավելյալ միավորներով ավելի լավ կլիներ:»,- Ասպիլիկուետայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023