Արսենալն առանց Մխիթարյանի հաղթեց Մանչեսթեր Յունայթեդին (տեսանյութ)

Արսենալն առանց Մխիթարյանի հաղթեց Մանչեսթեր Յունայթեդին (տեսանյութ)

10/03/2019 - 22:28

ԱՊԼ-ի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Լոնդոնյան թիմը հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպման 12-րդ րոպեին Գրանիտ Ջական ունիկալ հարվածով գրավել է դարպասը. գնդակի հետագիծը շփոթեցրել է Դավիդ դե Խեային:

69-րդ րոպեին Օբամեյանգը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը:

Հանդիպմանը մեջքի թեթև խնդրի պատճառով հայտավորված չէր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Օլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ ՄՅՈւ-ն ԱՊԼ-ում առաջին պարտությունն է կրում:

Ունայ Էմերիի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 60 միավորով բարձրանում է 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով հենց «Յունայթեդին», որի ակտիվում 58 միավոր է:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023