Ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

21/03/2019 - 20:55

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Մեր թիմը հանգրվանել է Սարաևոյի «Ռադոն Պլազա» հյուրանոցում,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18;30-ին՝ Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023