Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը ?+?
Այսօր՝ մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ժամը 17:00-ին հավաքականը անցկացրել է առաջին մարզումը:
ՀՖՖ-ն ներկայացրել է հավաքի մեկնարկի տեսանյութն ու լուսանկարները.





