Փյունիկը հաղթեց Ալաշկերտին, Արարատ-Արմենիան շատ ուժեղ էր Արարատից (տեսանյութ)

Փյունիկը հաղթեց Ալաշկերտին, Արարատ-Արմենիան շատ ուժեղ էր Արարատից (տեսանյութ)

02/03/2019 - 16:21

Երկու հանդիպումներով վերսկսվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:

20-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»: Հանդիպման մեկնարկից ընդամենը 3 րոպե անց Արթուր Միրանյանը բացել է հաշիվը, իսկ 51-րդ րոպեին թիմի նորեկ Տալալայը կրկնապատկել է այն: 65-րդ րոպեին ալաշկերտցիների նորեկ Պրուդնիկովը կրճատել է հաշվի տարբերությունը:


Տուրի մյուս խաղում «արարատյան դերբին» էր: «Արարատ-Արմենիան» ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել էր «Արարատին» և հաղթեց 4:1 հաշվով: Դուբլ է ձևակերպել Ժան-Ժակ Բուգուհին՝ աչքի ընկնելով 11-րդ և 51-րդ րոպեներին: Խաղավերջում՝ 86-ին Կոբյալկոն է գոլ խփել, իսկ ավելացված ժամանակում՝ Պետրոս Ավետիսյանը: «Արարատի» միակ գոլը 63-րդ րոպեին 11 մետրանոցից խփել է Արտյոմ Սիմոնյանը:


«Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակում է 30 միավոր և մոտենում «Ալաշկերտին», որն ունի 33 միավոր: «Արարատ-Արմենիան» 29 միավորով «Բանանցի» հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները, իսկ «Արարատը» 13 միավորով նախավերջինն է:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022