Ջանո Անանիձեն շվեյցարացի ֆուտբոլիստին փրկել է մահից
«Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ջանո Անանիձեն, ով հանդես է գալիս Վրաստանի հավաքականում, Եվրո-2020-ի ընտրական փուլի Շվեյցարիայի ընտրանու դեմ խաղի ժամանակ արագ օգնություն է ցույց տվել մրցակցի ֆուտբոլիստին:
Ինչպես հայտնում է BBC-ն, խաղի ժամանակ շվեյցարացի Ֆաբիան Շերը օդում բախվել է վրացի պաշտպան Ջեմալ Տաբիձեյի հետ, վայր է ընկել, կորցրել գիտակցությունն ու կուլ տվել լեզուն, ինչի արդյունքում կարող էր խեղդվել:
Այդ դժվար պահին Անանիձեն չի կորցրել իրեն և միչև բժիշկների հասնելը, նա ձեռքով դուրս է քաշել Շերի լեզուն ու ֆիքսել բերանի խոռոչում:
Բժիշկների միջամտությունից հետո Շվեյցարացի ֆուտբոլիստը արագ ուշքի է եկել և կարողացել է շարունակել խաղը, որն ավարտվել է Շվեյցարիայի հաղթանակով: