Սուլշեր․ Ալեքսիսը նման է կետչուպի շշի
«Մանչեսթեր Յունայթեդի» Գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի խաղի մասին։
«Կարծում եմ՝ նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց շատ բաներ կարելի է քննարկել և ուղղել։ Դուք տեսա՞ք «Ֆուլհեմի» հետ հանդիպմանը, երբ նա պահ ունեցավ. նա շատ ակտիվ է գնդակով։
Եթե նա գոլ խփեր, վստահ եմ՝ թեթևություն կզգար։ Այդպես է ամեն ինչ աշխատում, երբ դու անցնում ես դրվագների միջով, որտեղ չես կարողանում հասնել քո ստանդարտներին։
Մենք գիտենք, որ ի դեմս նրա՝ ունենք շատ-շատ լավ խաղացող։ Նա նման է կետչուպի շշի. նրանից երկար ժամանակ ոչինչ չի ծորում, բայց հետո դուրս է հոսում միանգամից ու շատ։
Ալեքսիսը դեռ երկար տարիներ կարող է խաղալ։ Նա ՄՅՈւ-ում ընդամենը մեկ տարի է։ Ես այստեղ երկու ամիս եմ ու սկզբում նա վնասվածք ուներ, այնպես որ արդար չի լինի սպասել, որ նա միանգամից լավ խաղ ցույց կտա։Վստահ եմ, մինչև մրցաշրջանի ավարտը մենք կտսնենք նրա նրա լավագույն տարբերակը»,- ասել է Սուլշերը Sky Sports-ի հետ զրույցում։