Չեխական ֆուտբոլի տաղանդներից մեկը տեղափոխվում է Բայեր
«Սպարտա Պրահայի» հարձակվող Ադամ Հլոժեկը կարիան կշարունակի «Բայեր Լևերկուզենի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լևերկուզենը ներկայացնող ակումբն ավարտին է հասցրել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, որի դիմաց կվճարի 13 մլն եվրո։
Սպասվում է, որ «Սպարտան» չեխ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից կունենա 30% մասնաբաժին։
Նշենք, որ կողմերի միջև կնքվելիք պայմանագրից մանրամասներ չեն հաղորդվում։
Հավելենք, որ Ադամ Հլոժեկը համարվում է չեխական ֆուտբոլի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը, ով «Սպարտա Պրահայի» սան է, որի մարզաշապիկով անցկացրել է 132 հանդիպում` դառնալով 40 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադամ Հլոժեկ, Բայեր Լևերկուզեն, Սպարտա-Պրահա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո